Վիլյամ Սարոյան փաթեթ

Տեքստի հղումը՝ այստեղ

Սովորողների վերլուծությունները՝

  1. Աղամալյան Գրիգոր
  2. Այնթաբյան Նանե
  3. Բարխուդարյան Գարիկ
  4. Դավթյան Նարօտ
  5. Հովհաննիսյան Անահիտ
  6. Մարգարյան Անուշ
  7. Մելքոնյան Նարե
  8. Նալչաջյան Էռնեստ
  9. Սարգսյան Ստելլա
  10. Ստեփանյան Ջուլիա
  11. Կառոլինա Գրիգորյան
  12. Հակոբյան Լուսինե
  13. Հակոբջանյան Մանե
Advertisements

Իմ պատկերացումը մանկավարժության մասին

A478F00A-D8E5-4B3A-8E31-2859EE3C5AC3Իմ կարծիքով մարդու կյանքում բավական մեծ տեղ է գրավում դպրոցի կրթությունը, որը հաճախ լինում է վատը մանկավարժների պատճառով։ Իմ կարծիքով իդեալական մանկավարժը պետք է մտնի աշակերտի դրության մեջ։ Պետք է հասկանա նրա հոգեբանությունը և օգնի նրան։ Մանկավարժը պետք է ճիշտ վերաբերմունք ցույց տա յուրաքանչյուր երեխայի և ջոկողություն չդնի երեխաների միջև։ Իհարկե ամեն բան ունի իր սահմանը։ Կան երեխաների տեսակներ որոնք վատ դաստիարակության պատճառով ցուցադրում են իրենց «հարգանքը» դեպի ուսուցիչը։ Իմ կարծիքով նման աշակերտները տեղ չունեն դպրոցներում։ Մանկավարժները պետք է ունենան երեխաների հետ շփվելու փորձ։ Պետք է կարողանան լինել աշակերտի ոչ միայն ուսուցիչը այլ նաև ընկերը։

Իմ երազած դպրոցը

30B9C9C6-5B21-43F6-B5B2-80EFB06FB5C3Ես ինչ 5 ամիս է սեբաստացի եմ և ինչպես հասկացաք սովորել եմ ուրիշ դպրոցում։ Իմ հին դպրոցում ամեն ինչ խիստ եր։ Հագնում եինք համազգեստ, ունեինք զանգ, ամեն ինչ պետք է լիներ կարգ ու կանունով։Երբ ես տեղապոխվեցի այս դպրոց կարծես դրախտում լինեիր։ քեզ թողնում եին ազատ շփվել թե ուցուցչիների և թե աշակերտների հետ։Կարճ, ես հայտնվել եի դրախտում։ Սակայն կան բաներ որոնք ինձ համար շատ տարօրինակ եր։ Անսովոր ազատությունը։ Ճիշտ է հիմա ես արդեն սովոր եմ այդ ազատությանը, բայց շատ անսովոր էր ։ իմ երազանքների դպրոցը դա հենց այս դպրոցներ։ Բայց մի փոքր հետո հասկացա, որ որոշ դասընկերներս,սեբաստացիները ազատությունը ընդունում են ուրիշ կերպ։Օգտագորշելով ազատությունը նրանք չեին սովորում կարգապահ չեին և դա ինձ ապշեցնում եր։ Սակայն Ավագ դպրոցում նրանց չնթունելով մեզ հնարավորություն վեցին ավելի շատ գիտելիք ստանալ,Քանի որ նրանք մեզ խանգարում եին գիտելիք ստալու հարցում։Իմ երազանքներ դպրոց հենց այն դպրոցն է որտեղ ես սովորում եմ՝Մխիթար սեբաստացի Կրթահամլիրը։

Հեղինակ՝ Լուսինե Հակոբյան

Մանկավարժությունը իմ տեսանկյունից

Կան լավ և վատ մանկավարժներ։ Լավ մանկավարժները հասկանում են երեխայի հոգեվիճակը, և զգում, թե այդ պահին ինչը կարող է օգնել նրան։ Ինչը կհետաքրքրի նրան այդ տարիքում, և հենց իրեն։ Մեր դպրոցում մանկավարժները հնարավորություն են տալիս մեզ ունենալ ազատ խոսքի իրավունք, հնարավորություն են տալիս ստեղծագործել, և բռնություն չեն գործադրում իրենց ուզածին հասնելու համար։ Ոմանք սխալ են հասկանում այդ բառի նշանակությունը։ Օրինակ՝ մեր դպրոցում մանկավարժները շատ ճիշտ են ընկալում այդ բառի իմաստը։ Բայց կան նաև որոշ սովորական հանրակրթական դպրոցներ, որոնց մանկավարժները հասկանում են այդ բառը բուն, այլ ոչ մի փոքր փոխաբերությամբ։ Նրանք երեխային վարժեցնում են ֆիզիկապես և հոգեպես, շատ կոպիտ մեթոդներով, որը ամենախորաթափանց և նուրբ երեխային կարող է լուրջ սթերսային իրավիճակի հասցնել։ Հիմնականում այդ մանկավարժները լինում են անգրագետ, անկիրթ, և միայն ու միայն դասավանդում և մանկավարժում են ամսվա վերջում երկու կոպեկ ստանալու նպատակով։

Հեղինակ՝ Նարե Մելքոնյան

Մանկավարժություն

EAE3972E-8134-4B3E-AFDE-03E04BE71C79 Աշխարհում կան զանազան մասնագիտություններ, որոնք դժվար և կարևոր են։ Որոշ մարդկանց համար կարևորը՝ բժշկությունն է որոշների՝ շինարարությունը և շատերի համար այլ բաներ։ Մանկավարժությունը դրանցից մեկն է։ Մանկավարժությունը բավականին բարդ աշխատանք է, քանի որ մանկավարժները աշխատում են և երեխաների և պատանիների հետ, որոնք շատ տարբեր բնավորություններ, ունեն արդյունքում շատ-շատ դժվար է նրանց հետ աշխատելը։ Մանկավարժները պետք է ապագա սերունդին օգնեն և դաստյարակեն լավ ապագա և ճիշտ կյանք ունենալու համար։

Հեղինակ՝ Նարոտ Դավթյան

Մանկավարժությունը իմ աչքերով

551C0046-7426-4E63-B8FB-404D4462F28DՄեծամասնությունը մանկավարժներին պատկերացնում են մարդկանց՝ ովքեր երեխաներին օգնում են զարգացնել իրենց ընդունակությունները, բայց իրականում դա չէ մանկավարժությունը։ Մանկավարժներ են նաև մեր ծնողները, ովքեր պատրաստում են մեզ կյանքի դժվարություններին։ Մանկավարժները պետք է լինեն ծնողների նման, և կյանքի հիմքը կառուցեն մեզ համար։ Ցանկացած կյանքի հիմք ունեցող երեխա առաջ կգնա և կծաղկի։ Մանկավարժների պարտականությունն է ճիշտ հիմք կառուցել երեխայի համար, հակառակ դեպքում վերջինս կկործանվի, անգամ դրա մասին չկասկածելով։ Ամեն երեխա իր կյանքում պետք է ունենա իր ուսուցչին, ում սկզբունքով կկառուցի իր կյանքը, բայց ցավոք որ բոլորի մոտ է ստացվում ընտրել ճիշտ ուսուցչի, և քայլել նրա հետքերով…

Հեղինակ՝ Ստելլա Սարգսյան

Իմ երազած դպրոցը

Image result for schoolԻմ երազած դպրոցը շատ է նման մեր կրթահամալիրին, բայց կան որոշ բաներ, որոնք երազում եմ, բայց չունենք մեր կրթահամալիրում։ Իմ երազած դպրոցը պետք է լինի շատ մեծ և շատ լուսավոր, պետք է դպրոցի այգիներում լինեն փարթամ ծառեր, գեղեցիկ ծաղիկներ, որոնք հենց մենք կմշակենք։ Իմ երազած դպրոցում պետք է ամեն առավոտ մարզվենք, թարմանանք, իմ երազած դպրոցը պետք է լինի շատ մեծ և բարձր, այնքան մեծ, որ մենք վերելակով տեղափոխվենք։ Իմ երազած դպրոցում պետք է լինի ընդարձակ և լուսավոր ճաշարան, և լիքը խոհարարներ, պետք է ունենանք 40 րոպե ընդմիջում, որպեսզի կարողանանք թարմանալ և հանգստացած անցնել դասին։ Իմ երազած դպրոցում պետք է լինի խանութ, օրինակ՝ գրենական խանութ, եթե տետրը կամ գրիչը մոռանանք տանը, հենց մեր դպրոցի խանութից գնենք։ Continue reading “Իմ երազած դպրոցը”