Ճագարներ լուսնի տակ

Ճագարներ լուսնի տակ

Похожее изображение

Շատ հավանեցի այս պատմվածքը, կարող եմ երկար վերլուծություն գրել։ Այս փոքրիկ պատմվածքի տակ թաքնված է մի մեծ ճշմարտություն։ Շատերը չեն հասկանա այս պատմվածքի խորը իմաստն ու ներքին զգացումը, բայց այստեղ ամեն բան ճիշտ է և իմաստուն։ Ճագարներն այդ նույն մարդիկ էին, ովքեր չեն կարող ենթադրել թե որտեղ է նրանց մահը, այդ մարդկանց մի մեծ թակարդ է սպասվում մեկ այլ մարդու կողմից։ Մենք ապրում ենք մեր մեծ մոլորակում, բայց այս մոլորակում չպետք է ազատ լինենք, ինչ իմանանք, թե որտեղ և երբ է սպասվում մեզ դաժան պահ։ Ամեն տեղ և ամեն վարկյան կարող ենք ընկնել այդ թակարդի մեջ, պետք է զգույշ լինենք, պաշտպանվենք, մեր շրջապատին ուշադիր լինենք։ Մենք՝ մարդիկ, սպասում ենք․․․ դեռ սպասում են, չգիտեն և չեն ենթադրում, ապա, որտեղ է այդ թակարդը, չկա, բայց կա, հենց քո ետևում է։

Հեղինակ՝ Նանե Այնթաբյան

Advertisements

Հույսդ մի կտրիր

Картинки по запросу հույս

Հույսդ մի կտրիր քո կյանքի ուղղում

Չի լինի ժամանակ դա ուղղելու

Կյանքում չկարծես, որ էլ հույս չկա

Պայքարիր անվերջ, հույսդ էլ վկա։

***

Քո սիրտը միայն մի բան է տենչում

Եղիր վստահ, ինքդ քո կամքով

Մի հանձնվիր կյանքում թշնամուդ

Եղիր վստահ քո կամքին հզոր։

***

Գնա դեպի քո հույսի ճանապարհ

Մի թեքվիր ձախ, գնա դեպի աջ,

Կյանքում չկարծես, որ էլ հույս չկա,

Կա ու հենց քո ներսում է այն։

Հեղինակ՝ Նանե Այնթաբյան