Music in my life

Картинки по запросу classic music

Music … music …

What a nice word, I live with that word. Music plays a major role in my life. Changes everything. Thanks to music, I change my mood. What genre of music is, of course, classic? I love classical music very much. When I can not sleep, classical music comes to my aid. I live in classical music, I feel every sound. What a pleasure, a masterpiece. Pleasant sounds, note. I’m amazed at how hard it is, but how easy and pleasant to hear!

Հեղինակ՝ Նանե Այնթաբյան

Advertisements

Երջանկություն

Картинки по запросу Երջանկություն

Շատ մարդկանց համար դժվար է պատասխանել, թե ինչ բան է երջանկությունը, քանի որ շատերն ունեն հենց իրենց կարծիքը, շատերը մի ուրիշ ձև են նկարագրում այն, իսկ մյուսներն անգամ մեկ բառ չեն կարողանում ասել երջանկության մասին։ Հիմա կփորձեմ ձեզ ներկայացնել իմ կարծիքը երջանկության վերաբերյալ։ Կարծում եմ ոչ բոլորս ունեն երջանկություն բառի իմաստի ներքին զգացման շունչը։ Երջանկություն ունենալու համար մենք պետք է ունենանք լավ շրջպատ, հավատարիմ ընկերներ և ընտանիք։ Դրանք առաջին հերթին, իսկ երկրորդ հերթին պետք է ունենանք գիտելիք, որպեսզի մեր մասնագիտության ճյուղն ավելի ամրացնենք, պետք է ունենանք ինքնասիրություն և չծառայենք մյուսներին և այլն։ Երջանկությունը կյանքի կարևորագույն մասն է կազմում, եթե մենք լինենք երջանիկ, ուրեմն կարող ենք իմանալ, որ մենք այս աշխարհում կապրենք ազատ, և կճախրենք երկնքով մի գեղեցիկ թռչնակի նման։

Հեղինակ՝ Նանե Այնթաբյան

Մտքերիս անծայրածիր տիեզերքում

Երբեմն ուզում եմ մենակ մնալ,գնալ իմ անհայտ անծայրածիր մտքերի տիեզերք, որտեղ մեն-մենակ կլինեմ ՝ ինքս ինձ հետ։Այնտեղ եմ ուզում մնալ և առանց հուշումների զգալ իմ ճիշտն ու սխալը։Իմ տիեզերքում հնչում է երաժշտությունը,կան անհամար աստղեր, որոնց նայելիս մտածում եմ, երազում։Իմ տիեզերքում ինձ համար կարևոր ամեն բան մի առանձնահատուկ մոլորակ է, որի մասին մտածելիս՝ մտովի տեղափոխվում եմ այդտեղ։Ունեմ երաժշտության մոլորակ,Պարի մոլորակ,ընտանիքիս մոլորակը,ընկերներիս և այլն։Սիրում եմ գնալ իմ անծայրածիր տիեզերք երբ տխուր եմ, կամ շատ ուրախ եմ,կամ էլ՝ մոլորված։Օրս փոխում է իմ տիեզերքը, երբեք մինչ վերջ չեմ հասցնի ուսումնասիրել այն, քանի որ իմ մտքերի պես անսահման է։

Հեղինակ՝ Անուշ Ոսկանյան