Ստվերը դիմակ է, առանց դիմակ՝ մահ …

Begini-Karakter-Munafik-Ketika-Ada-Isu-dakwahidՍտվերը դիմակ է, առանց դիմակ՝ մահ

Վախը դիմակ է, առանց դիմակ մահ,

Ստվերը ծաղիկ է, մահն էլ մեղու,

Վրա է հասնում, խայթում, հեռանում:

 

Ստվերը դիմակ է, մահն է թաքնված,

Կորում, հեռանում, փախչում է հանկարծ,

Անհետանում է միշտ մութ խավարում,

Թաքնվում է ու հոգուս հետ խաղում:

Հեղինակ՝ Անահիտ Հովհաննիսյան

Advertisements

Չգիտեմ ինչու, բայց սրտիս խորքում ցավ եմ զգում, երբ իմ մեջ բծեր են ման գալիս…

Չգիտեմ ինչու, բայց սրտիս խորքում ցավ եմ զգում, երբ իմ մեջ բծեր են ման գալիս: Նույնիսկ այն մարդիկ, որոնք ինձ չեն ճանչում, փորձում են գտնել որևէ բիծ, որևէ սխալ քայլ, որևէ սխալ արարք, և դա շատ է նեղացնում:

Ես այն մարդկանցից եմ, որոնք մտածում են, որ այս աշխարհում չկա իդեալական մարդ (ևս մեկ անգամ կրկնեմ, բացի Նարեից), այլ կան այն մարդիկ, որոնք ման են գալիս թերություններ նրանց մեջ, ում ուզում են ցույց տալ ոչ իդեալական:

Ես ունեմ շատ մեծ կոմպլեքսներ, բացյ երբ իմ մեջ են դրանք ման գալիս, հավատացեք, ես սկսում եմ ավելի կոմպլեքսավորվել, քանի որ ոչ բոլորի համար ես այն Ջուլին եմ, որին ամեն օր տեսնում են իմ ընկերները:

Նրանք ինձ չեն ճանաչում, և երևի չեն էլ ուզում ճանաչել, որովհետև մտածում են , որ ես  տգեղ եմ, վատատես եմ, շատ չարն եմ:

Իմ մասին կարող են խոսել ինչքան կուզեն, բայց ես էլ ունեմ թերություններ, ես էլ եմ մեկ – մեկ ման գալիս մարսկանց մեջ իրենց թերություները, թեկուզ և դրանք աչքի չընկնեն, ես մեկ է կգտնեմ: Ես չեմ կարող ինձ նմանացնել հսկա հորը, քանի որ իմ սիրտը այդքան էլ վառ չի վառվում ամեն անցորդի նկատմամբ:

Չգիտեմ ինչու, բայց սրտիս խորքում ցավ եմ զգում, երբ իմ մեջ բծեր են ման գալիս….

Հեղինակ՝ Ջուլիա Ստեփանյան