Աշխարհին նայում եմ զարմանքով

Résultat de recherche d'images pour "my world"Եկեք ձեզ ծանոթացնեմ այս աշխարհի հետ։ Սա մի աշխարհ է, որին նայում եմ զարմանքով, շատ զարմանալի աշխարհ է, կարծես ամեն ինչ հետզհետե փոխվում են, զարմանքն ավելի ու ավելի է շատանում։ Զարմանում եմ մարդկանց և ինչու չէ նաև կենդանիների վրա։ Սա մի աշխարհ է, որտեղ կարող ես շատ բան պարզել, զարմանալ, հիանալ կամ հիասթափվել։ Զարմանալի մարդիկ, զարմանալի կենդանիներ, զարմանալի ծաղիկներ, ծառեր, հագուստներ։ Դեե․․․ ես դեռ պատանի եմ, այս կյանքում շատ բան չեմ տեսել և զգացել, բայց արդեն հասցրել եմ զարմանալ, այն էլ որքան։ Այնպիսի զարմանք, որն ինձ հիշողությունների կամ մտորումների մեջ է տանում։ Սա մի աշխարհ է, որտեղ զարմանքը շատ բան կփոխի, որտեղ զարմանքը տարբերվում է։ Զարմանալ և հիասթափվել, զարմանալ և ստեղծել, սա է մեր աշխարհը, զարմանալի, բայց հետաքրքիր լաբիրինթոսը։

Leave a comment