Պաիսիոս Աթոսացի «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին»

Ծեր-Պաիսիոս-ԱթոսացիԵրբ մտածում եմ մարդկանց, նրանց փոխհարաբերությունների, վերաբերմունքի մասին, առաջանում են բազմաթիվ հարցեր: Արդյոք մարդկանց փոխհարաբերություններում մի բան փոխվել է տարիների ընթացքում: Արդյոք նույն կերպով են միմյանց վերաբերվում: Ժամանակակից մարդը, ունի ավելի շատ ինֆորմացիա, ավելի շատ աղբյուրներ, և իհարկե միֆեր: Միֆերը ստիպում են դյուրահավատ մարդկանց, կուրորեն հավատալ փաստերի, որոնք իրականում գոյություն րունեն: Երբեմն մարդիկ հավատում են հոգեբանական թեստերի ճշգրտությանը, կամ հայացքների բացահայտմանը: Շատերը նաև երես են թեքում Աստծուց, կարդալով հիմար նյութեր որոնք տեղադրված են համացանցում: Հավատում են ինչ-որ անհայտ գիտնականների տողերին, հավատում են հոգեբաններ ձևացող մարդկանց, հավատում են ընդհանրապես համացանցին: Ամենադյուրահավատները անգամ անցնում են ընկերության թեստ, ինչ-որ անհայտ ծագումով կայքից, և արդյունքով որոշում, թե ինչպիսին է իրենց ընկերությունը, և ինչը պետք է փոխեն: Մարդկանց համացանցը փոխում է, բայց միշտ չէ որ այդ փոփոխությունը դրական է լինում:

Leave a comment