Երջանկությունը չեն ներարկում

Image result for heart tumblr

Երջանկությունը այն եզակի բաներից է, որը մեզ տրվում է առանց գումար վճարելու: Այն մեզ ուրախացնում է ամեն վայրկյան, երբ մենք տեսնում ենք մեր սիրած էակին: Իհարկե դա չի կարող անվճար չլինել, որովհետև դա մեզանից է կախված: Մեզանից է կախված, թե արդյո՞ք մենք կարող ենք սիրել, թե՞ ոչ: Այդ զգացմունքը բխում է մեր սրտից և մենք պարտավոր չենք ինչ-որ մեկին վճարել այն ունենալու համար: Այդ երկրում մարդիկ ձեռք էին բերում այդ երջանկությունը 20 դոլլարով: Եվ այդ երջանկությունը տևում է ինչքա՞ն: Երեխայի գիտակցության ամենասկզբի վայրկյանից մինչև այդ ներարկումից մի քանի օր հետո: Նրանց ծնողները անընդհատ իրենց երեխաներին պատմում են, որ իր երեխայի 18 տարեկանը լրանալուց հետո նրան երջանկություն են ներարկելու: Ճիշտ է, դուք մտածում եք, բայց միևնույն է երեխան երջանիկ է: Այո, երջանիկ է, բայց այդ երջանկությունը կեղծ երջանկություն է: Կեղծ է և այն պահը, երբ նա սպասում է իր 18 տարեկանի լրանալուն, և այն պահը, որ ներարկում են այդ ոսկե ձկնիկները:

Հեղինակ՝ Անահիտ Հովհաննիսյան

Advertisements

Ճշմարիտ ուրախությունն այն է, երբ պարզապես ուրախ ես` առանց որևէ պատճառի

Image result for happy

Այս աշխարհում չկա որևէ մեկը, ով կյանքում չի տխրել: Բայց կան մարդիկ ովքեր չէն տխրել առանց պատճառի: Դա բնական է, որովհետև եթե տխրելու առիթ չկա, ինչո՞ւ տխուր նստել և կորցնել այն վայրկյանները, որոնք կարող էին մեզ ուրախություն պարգևել: Ամեն մարդ ունի իր տխրելու յուրահատուկ ձևը: Օրինակ՝ մարդիկ կան, որ տխուր ժամանակ ոչ ոքի հետ չեն խոսում: Նաև շատ է պատահում երբ մարդիկ արտաքուստ ուրախ են, բայց ներքուստ տխուր: Տխրությունը իրականում մեր թշնամին չէ, հակառակը, այն մեր օգնականն է: Այն մեզ օգնում է հասկանալ կյանքի դժվար կողմերը և կարողանալ լուծել դրանք: Եթե մարդը խուսափում է բոլոր դժվարություններից և փորձություններից, ապա մի օր, երբ այդ հնարավորությունը չունենա շատ դժվարությամբ կանցնի դժվարության մեջով: Տխրությունը իր լավ կողմերն էլ ունի, և նույնիսկ լավ է, որ հաճախ մենք տխրում ենք: Տխուր լինելը նաև օգնում է մեզ հավաքել մեր մտքերը, կենտրոնանալ: Երբ չես ուզում ինչ-որ մեկի հետ խոսել, ապա դա շատ լավ առիթ է, որպեսզի մտքերդ հավաքես: Տխրությունը մեզ ուրախություն է պատճառում, բայց դա մենք ուշ ենք հասկանում:

Հեղինակ՝ Անահիտ Հովհաննիսյան

Մարդիկ, որոնք ինձ դուր են գալիս

Image result for peopleԵս այս պատմվածքի բոլոր մտքերի հետ համաձայն եմ, բայց կուզենայի ավելացնել նաև իմ տեսակետները: Ինձ շատ տեսակի մարդիկ են դուր գալիս, բայց շատերն էլ ոչ: Քանի որ պատմվածքում խոսվեց այն մարդկանցից, ովքեր “դրական” են, այդ պատճառով հիմա ուզում եմ խոսել այն մարդկանցից ովքեր ինձ դուր չեն գալիս: Ինձ դուր չեն գալիս մարդիկ, ովքեր տարբերություն են դնում հարուստների և աղքատների, գեղեցիկների և տգեղների միջև: Այդպես չի կարելի, որովհետև մարդուն պետք է գնահատել ներգուստ: Նաև չի կարելի մարդկանց ընդհանրապես: Կարող է մեկը մյուսից գեղեցիկ և հարուստ լինել, բայց ոչ ոք կատարյալ չէ, և ով գիտի գուցե այդ մարդը ունի մի տաղանդ, որը շատ քչերի մոտ է ստացվում: Չեմ սիրում մարդկանց, ովքեր իրենց վեր են դասում, ովքեր մտածում են, որ նրանցից լավը չկա: Ինձ դուր չեն գալիս այն մարդիկ, ովքեր ինչ-որ բան են խոսք տալիս և չեն կատարում: Եթե քեզ հարմար չէ, ապա կարող ես ասել կներես բայց չեմ կարող անել, բայց եթե դու տանը նստած խաղ ես խաղում և հավես չունես խոստումդ կատարել, ապա ավելի լավ է ոչ ոքին ոչինչ խոսք չտաս: Ես չեմ սիրում այն մարդկանց, ովքեր ինչ-որ բան անում են գումարի համար: Օրինակ՝ կան շատ մայրեր, ովքեր մանկատնից երեխաներ են որդեգրում, որպեսզի գումար ստանան: Այս դեպքում ես այդ մարդկանց “կրկնակի” չեմ սիրում, որովհետև նրանք չեն կարող դա անել սիրելով այդ երեխային, հետևաբար նրանք իրենց մյուս երեխաներին վեր են դասելու այն երեխայից, ով այդ պահին իրեն մանկատանը ավելի լավ էր զգում:

Հեղինակ՝ Անահիտ Հովհաննիսյան

Մարդիկ, որոնք ինձ դուր են գալիս․․․

Image associée

Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք կարող են քեզ միշտ ժպիտներ պարգևել, տխուր պահերին միշտ լավ խորհուրդներ տան, ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք քեզ վատ կողմն ասելիս շատ կոպիտ չեն ասում, ասում են այնպես, որ ես չտխրեմ։ Ինձ դուր են գալիս անկեղծ և արդար մարդիկ, այն մարդիկ, ովքեր ապրում են մարդկանց օգնելով, և կյանքում չեն պահանջում փոխադարձը,ինձ դուր են գալիս այն մարդիկ, ովքեր իրեննց վատ կողմը փորձում են ուղղել, այն մարդիկ ովքեր ձգտում են ավելիին։ Բայց եկեք ասենք ճիշտը, այս աշխարհում չկա այնպիսի մարդ ով անթերի լինի։

Հեղինակ՝ Նանե Այնթաբյան

Աշխարհին նայում եմ զարմանքով

Ամեն օր գիտնականները նորանոր բաներ են պարզում Երկիր մոլորակի և տիեզերքի մասին: Շատ զանազան բաներ են լինում այս աշխարհում, որոնց մասին դուք անգամ պատկերացնել չեք կարող: Օրինակ՝ որ  Չինաստանում ընկույզները զգուշությամբ բացում են, մեջը անձեռնոցիկներով բետոնի գնդիկներ են դնում և սոսնձում երկու կեղևները իրար: Եվ այդպես մարդկանց խաբում են: 20-րդ դարում ավելի հետաքրքիր բաներ են հայտնագործել քան հիմա, որովհետև երբ մենք համեմատում ենք այս օրերի հայտնագործությունները 20-րդ դարի հայտնագործությունների հետ, այն հայտնագործությունները ավելի հետաքրքիր և զարմանալի են թվում:

Continue reading “Աշխարհին նայում եմ զարմանքով”

Աշխարհին նայում եմ զարմանքով

Résultat de recherche d'images pour "my world"

Եկեք ձեզ ծանոթացնեմ այս աշխարհի հետ։ Սա մի աշխարհ է, որին նայում եմ զարմանքով, շատ զարմանալի աշխարհ է, կարծես ամեն ինչ հետզհետե փոխվում են, զարմանքն ավելի ու ավելի է շատանում։ Զարմանում եմ մարդկանց և ինչու չէ նաև կենդանիների վրա։ Սա մի աշխարհ է, որտեղ կարող ես շատ բան պարզել, զարմանալ, հիանալ կամ հիասթափվել։ Զարմանալի մարդիկ, զարմանալի կենդանիներ, զարմանալի ծաղիկներ, ծառեր, հագուստներ։ Դեե․․․ ես դեռ պատանի եմ, այս կյանքում շատ բան չեմ տեսել և զգացել, բայց արդեն հասցրել եմ զարմանալ, այն էլ որքան։ Այնպիսի զարմանք, որն ինձ հիշողությունների կամ մտորումների մեջ է տանում։ Սա մի աշխարհ է, որտեղ զարմանքը շատ բան կփոխի, որտեղ զարմանքը տարբերվում է։ Զարմանալ և հիասթափվել, զարմանալ և ստեղծել, սա է մեր աշխարհը, զարմանալի, բայց հետաքրքիր լաբիրինթոսը։

Հեղինակ՝ Նանե Այնթաբյան

Տարբեր են․․․

Résultat de recherche d'images pour "Աշխարհ"

Նայում եմ շուրջս, զգում եմ, որ շատ տարբեր մարդիկ կան այս աշխարհում, ամեն մի մարդ տարբեր ձև է տեսնում աշխարհը, ամեն մարդ տարբեր ձև բնութագրում աշխարհը, ամեն մարդ տարբեր ձև է ապրում այս աշխարհում։ Եթե այսպես շարունակ մտածեմ, կհասկանամ, որ մարդկանցից բացի ուրիշ բաներ էլ են տարբերվում, օրինակ՝ հեռախոսը և ջուրը։

Continue reading “Տարբեր են․․․”