Երազանքը՝ ձգտում …

cwo_dream_galactic_galԵրազանքը՝ ձգտում է, իսկ ձգտումը այն ցանկությունն է, որը ստիպում է մեզ հասնել մեր երազանքին: Ամեն բան հեշտ չէ, երբ երազում ենք, մտածում ենք, որ Աստված կկատարի մեր երազանքը ու հանգիստ նստում ենք տեղներումս: Բայց մենք պետք է տանջվենք, ջանք թափենք, որպեսզի հասնենք ինչ որ բանի: Ինչպես ասում են ով աշխատի նա կուտի: Իսկ եթե չաշխատենք չենք կարող ուտել և մարսել այդ երազանքի քաղցր հուշը: Երազանքները շատ անգամ անտեղի են լինում, որովհետև մարդիկ փոքր բաներ են ցանկանում և նույնիսկ դրանց համար մի քիչ ջանք չեն թափում, երբ ուրիշները իրենց մեծ երազանքի համար են տանջվում: Երազանք ասելով վստահ եմ, որ պատկերացնում եք ձեր մտքի գագաթնակետը, որը պետք է հասնեք: Ես իրականում երազանք ասելով հասկանում եմ այնպիսի մի աշխարհ, որտեղ ամեն ինչ թվում է թե անհավատալի և անիրական է, բայց այն գոյություն ունի: Շատերը չեն տեսել այդ հեքիաթային աշխարհը: Հենց դա է այն երազանքը, որը մարդիկ ձգտում են տեսնել այդքան երկար ժամանակ՝ տիեզերքը, գալակտիկաները և այդ հրաշք մի աշխարհը, գիտենք, որ կհասնենք այդտեղ, կհաղթահարենք ամեն դժվարություն:

Advertisements

Ստվերը դիմակ է, առանց դիմակ՝ մահ …

Begini-Karakter-Munafik-Ketika-Ada-Isu-dakwahidՍտվերը դիմակ է, առանց դիմակ՝ մահ

Վախը դիմակ է, առանց դիմակ մահ,

Ստվերը ծաղիկ է, մահն էլ մեղու,

Վրա է հասնում, խայթում, հեռանում:

 

Ստվերը դիմակ է, մահն է թաքնված,

Կորում, հեռանում, փախչում է հանկարծ,

Անհետանում է միշտ մութ խավարում,

Թաքնվում է ու հոգուս հետ խաղում:

Հեղինակ՝ Անահիտ Հովհաննիսյան

Չլքե՛ս ինձ, մանկություն

images

Չլքե՛ս ինձ, մանկություն: Չթողնես ինձ միայնակ: Չթողնես ինձ այստեղ, այս կյանքի դժվար հատվածում, որտեղ մոռանալու եմ քեզ: Չթողնես գնամ, որովհետև ամեն օր ավելի եմ հեռանում քեզանից: Կծլկեմ երիտասարդությունից և ծերությունից, որպեսզի գամ քեզ մոտ, քո գիրկը: Սկզբում չեմ գիտակցել թե ով ես դու, բայց հետո արդեն հասկանում էի, որ կյանքի ամենաքաղցր պահն ես, այն պահը, երբ անհետանում ես, ինչպես երեխաներով լի տան դարակում դրված մի կոնֆետ: Երազում եմ հետ բերել այն օրերը, որ քեզ հետ եմ եղել ու նորից ապրեմ: Օր-օրի համոզվում եմ, որ արդեն մեծ եմ, որ արդեն ինձ վստահում են, իսկ դա նշանակում է, որ հեռանում եմ …

Հեղինակ՝ Անահիտ Հովհաննիսյան

Երկինքը երկրին կպատմեր …

maxresdefault

Երկինքը երկրին կպատմեր այն աշխարհի մասին, որը ամպերի վերևում է գտնվում: Ամպերի վրա ապրում են մեր նման մարդիկ, ամպերի նման ճերմակ մարդիկ: Նրանք քնում են փափուկ ամպերին: Կպատմեր արևի մասին, քանի որ արևը նրանց ավելի մոտիկ է: Կպատմեր գիշերվա մասին: Կասեր, որ նրանց մոտ կյանքում անձրև չի գալիս, որովհետև նրանք են անձրևներ ստեղծում: Կպատմեր այն ամենը ինչը մենք մոտիկից չենք տեսել:

Հեղինակ՝ Անահիտ Հովհաննիսյան

Ա՜խ ես երանի …

xgolub_1280x1024-750x375.jpg.pagespeed.ic.VFKfulTLdR

Ախ, ես երանի աղավնի լինեի, թռչեի երկնքում, ազատ ճախրեի: Քամին փչեր դեմքիս, վերևից նայեի ամենքին: Մարդկանց լավ լուրեր միշտ տանեի, տեսնեի նրանց դեմքերը ուրախ և ժպտերես: Բոլորին ուրախություն պարգևեի: Իմ սպիտակ փոտուրները մարդկանց տուն մտնելով նրանց երջանկություն բերեին: Բայց այս ամենը մի փոքրիկ երազ է: Հիմա ես կարդնանամ, կպատրաստվեմ և կգնամ դպրոց:

Հեղինակ՝ Անահիտ Հովհաննիսյան

Ես արժանի եմ իմ ընտանիքին, ընտանիքս էլ՝ ինձ

ce4f9b4d895bbd89c8954a8636aba330

Իմ կարծիքով ես արժանի եմ ունենալ ընտանիք: Իմ մայրիկին, հայրիկին և եղբորս ոչ ոք չի կարող փոխարինել այնպես, որ ուրախ ու երջանիկ լինեմ, ինչպես հիմա: Իմ մայրիկի ու հայրիկի շնորհիվ ես ծնվել եմ և արժանի եմ իրենց ընտանիքում լինել, որովհետև իրենց համատեղ կյանքի առաջին գլուխգործոցն եմ: Իսկ երկրորդ գլուխգործոցը եղբայրս է: Մենք արժանի ենք իրենց ուշադրությանը, գուրգուրանքին և հոգատարությունը: Ես իմ ընտանիքին շատ եմ օգնել այն պահերին, երբ նեղության մեջ են եղել, և միևնույն ժամանակ նրանք ինձ են օգնել, բայց հաստատ ավելի շատ քան ես: Առանց իմ ընտանիքի ես ոչինչ եմ, և հաստատ առանց ինձ նրանք են ոչինչ: Ես արժանի եմ իմ ընտանիքին, ինչպես նաև նրանք ինձ:

Հեղինակ՝ Անահիտ Հովհաննիսյան

Երգը իմ կյանքում

song

Երգը իմ կյանքում շատ կարևոր տեղ է զբաղեցնում: Ես շատ եմ սիրում երգել տարբեր տեսակի երգեր և ամենաշատը այն երգերը, որոնք տպավորվել են ինձ մեջ: Ես սիրում եմ երգել նույնիսկ դաս անելիս: Երբ իմ սիրելի երգը միանում է, ես միանգամից սկսում եմ երգել: Ոչ բարձր, ոչ ցածր: Ես երգում եմ երգին հավասար, որովհետև ուզում եմ իմ ձայնը լսեմ և չեմ ուզում, որ իմ ձայնը երգից բարձր լինի, որ երգը լսեմ: Ես ունեմ շատ սիրելի երգեր: Այնքան շատ, որ կեսը մոռացել եմ: Եթե հաշվեմ, 200-ից շատ կլինի:Կան երգեր, որոնց տակ սկսում եմ պարել: Իմ սիրելի երգի ոճը հիփ-հոփն է: Երգը իմ կյանքի մի կտորն է:

Հեղինակ՝ Անահիտ Հովհաննիսյան