Հեղինակ՝ Անուշ Մարգարյան

Այս տարվա առաջին ձյունը

 

Հիմա դեկտեմբերի երեքն է: Վերջապես ձյուն եկավ, և մենք մեր սիրելի ընկերներով  իջանք բակ: Այնտեղ մենք ձնագնդիկ խաղացինք, և մեր օրը հեքիաթի վերածվեց : Մենք իրար խփումձ էինք ձյան առաջին փաթիլներով: Տղաները աղջիկներին էին խփում , իսկ աղջիկները՝ տղաներին: Հիմա մենք մեր դասարանով եկել ենք դասարան և դաս ենք անում, բայց մեր մտքերը դեռ դրսում են: Աշխարհը ամբողջովին սպիտակ է դարձել: Ես սիրում եմ ձմեռը:

Նամակ ձմռանը

 

Բարև ձմեռ: Ես այնքան եմ ուզում, որ դու գաս, քո հետ մեծ և գեղեցիկ նախշերով փաթիլներ բերես և ամենուրեք  ձյուն լինի:Երբ դու գալիս ես , բոլորը գունզգույն լույսերով զարդարում են տոնածառը, տների պատերը ու լուսամուտները: Մարդիկ սկսում են նորանոր բաներ հորինել : Իսկ եթե քեզ խելոք պահես, Ձմեռ Պապիկը նաև քեզ նվերներ կբերի:Ես սիրում եմ  քեզ, իմ սիրելի և ձնառատ  ձմեռ:

Image result for dmer pap

Ամենա պիտանի ու անպիտան բանը ինձ համար

Ինձ համար ամենապիտանի բանը կյանքն է, ծնողները, ջուրը ,օդը: Օրինակ՝առանց օդի, ջրի ու լույսի կյանք չէր լինի :
Մարդ եթե ջուր չխմի, առնվազն կարող է ապրել 3-ից 4 օր: Առանց օդի բնությունը,մարդիկ և կենդանիները կվերանան, որովհետև չեն կարողանա շնչել: Մարդ առան ծնող անօգնական է լինում, ջերմություն չի ստանում նրանց կողմից :
Ինձ համար ամենաանպիտան բանը աշխարհում ծուլությունն է, գոռոզ, ծույլիկ մարդիկ: Օրինակ՝ ծույլ մարդը ոչինչ  չի կարողանում անել և երկրին օգուտ չի տալիս :
Advertisements