Մտքերիս անծայրածիր տիեզերքում

Երբեմն ուզում եմ մենակ մնալ,գնալ իմ անհայտ անծայրածիր մտքերի տիեզերք, որտեղ մեն-մենակ կլինեմ ՝ ինքս ինձ հետ։Այնտեղ եմ ուզում մնալ և առանց հուշումների զգալ իմ ճիշտն ու սխալը։Իմ տիեզերքում հնչում է երաժշտությունը,կան անհամար աստղեր, որոնց նայելիս մտածում եմ, երազում։Իմ տիեզերքում ինձ համար կարևոր ամեն բան մի առանձնահատուկ մոլորակ է, որի մասին մտածելիս՝ մտովի տեղափոխվում եմ այդտեղ։Ունեմ երաժշտության մոլորակ,Պարի մոլորակ,ընտանիքիս մոլորակը,ընկերներիս և այլն։Սիրում եմ գնալ իմ անծայրածիր տիեզերք երբ տխուր եմ, կամ շատ ուրախ եմ,կամ էլ՝ մոլորված։Օրս փոխում է իմ տիեզերքը, երբեք մինչ վերջ չեմ հասցնի ուսումնասիրել այն, քանի որ իմ մտքերի պես անսահման է։

Հեղինակ՝ Անուշ Ոսկանյան

Advertisements

Վախ

Իմ կարծիքով վախը թույլ մարդկանց համար է,որոնք պայքարելու փոխարեն վախենում են։Վախը թույլի համար է, ուժեղ մարդը միշտ էլ կգտնի իր վախը հաղթահարելու ձևը։Բոլորն էլ վախեր ունեն, բայց ոչ բոլորն են հաղթում վախը։Եթե դու վստահ լինես քեզ վրա, քեզ համար ոչինչ սարսափելի չի լինի։Ասում են, որ ինքնավստահությունը վատ բան է, հակառակը, եթե չլինես ինքնավստահ և ուժեղ, չես հասնի նպատակիդ,չես պայքարի վախի դեմ և կկործանվես։Յուրաքանչյուր վախ հաղթահարելի է,եթե հաղթահարողը պայքարում է իր վախի դեմ։

Картинки по запросу страх

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Ես իմ անուշ կրթահամալիրի ազատ, ուրախ օրն եմ սիրում,
Մեր ճամբարի, դիջիթեքի հետաքրքիր շաբաթներն եմ սիրում ,

Մեր Չարենցի, Տերյանի, Թումանյանի միտքը փայլուն,
Ու գեղեցիկ ուսուցիչների երկարատև դասն եմ սիրում։

Պարում եմ մեր պարերը զվարթ,երգում երգերը մեր հնչուն,
Արևն ամռան ու ձմեռվա ջերմ ու տաք դպրոցն է կանչում ,
Դպրոցում ուրախ ժպիտների և լույսերի շողքը պայծառ,
Ու մարզական և սպորտային ուրախ զվարթ հեծանիվն եմ վարում։

Հեղինակ՝ Անուշ Ոսկանյան