Անցել եմ էսպես, ու հասել եմ ես

Ես Լիլիթն եմ: Ես ընդհամենը 11 տարեկան եմ, բայց հասցրեմ եմ սիրել, ատել, հասնել բարձրունքի և այնտեղից ընկնել, լինել երջանի և դժբախտ, ուրախ և տխուր մի խոսքով ապրել եմ: Սիրել եմ նրան ում ձեզնից ըմդհամենը մեկը գիտի, ատել եմ նրան ում բոլորը գիտեն, հասել բարձրունքի իմ հոբբիով և դուրս մնացել իմ խմբից: Ընկերացել և կորցրել մյուս ընկերներին ուրախացել եմ հաղթանակով, տխրել պարտությամբ և ամենակարևորը՝ զգացել եմ: Պարելուց ես  մի անգամ առաջին դասարանում ջարդել եմ իմ ոտքը հենց բեմի վրա բայց կանգնել ու շարունակել եմ: Սիրել եմ նրան ում մտքով անգամ չի անցնում որ ես սիրում եմ նրան: Ոչ մի կյանքի ճանապարհ հեշտ չէ, այն լի է բազում փորձություններով բայց համաձայնվեք, որ առանց այդ փորձությունների կյանը հետաքրքի չէր լինի:

Հեղինակ՝ Լիլիթ Գևորգյան

Advertisements

Ա՜խ ես երանի բու լինեի

275px-Waldohreule_in_freier_Wildbahn

Ախ, ես երանի բու լինեի, նստեի ծառերին, ամենքին հետևեի: Լսեի ծառերի ձայնը, լիներ յուրօրինակ: Մարդկանցից հեռու միշտ լինեի, խորհրդավոր և լուրջ լինեի:

Հեղինակ՝ Լիլիթ Գևորգյան