Երբ սխալվում եմ …

Երբ  ես  սխալվում եմ սկսում է սիրտս  թռթռալ և մեղավոր եմ ինձ զգում :Բայց երբ սխալվում ես միշտ էլ ճանապարհ կա սխալդ  ուղղելու  և սկսելու ամեն ինչ նորից, փորձելու ճիշտ ապրել ու ճիշտ լինել կյանքում: Կրկին անգամ սխալվելու դեպքում պետք է հետ  նայել ու տեսնել թե որտեղ ես սայթաքել:Կցանկանայի , որ մարդ իր կյանքում քիչ սխալներ գործի:

 Հեղինակ՝ Լուսինե Մայիլյան

Advertisements

Հսկայական շարժման մի մասը…

Image result for erkrasharj

Ինձ համար հսկայական շարժման մի մասը պարտականություններն են :Իմ պարտականությունը այն է , որ ես  պետք է գամ  դպրոց , սովորեմ, որպեսզի հետո ընդունվեմ համալսարան, հասնեմ երազանքիս, անցնեմ փորձությունների միջով:Գտնեմ իմ երազած աշխատանքը , այդ ընդհացքում ձեռք կբերեմ ընկերներ ու հարազատ մարդիկ, ովքեր կշարուանկեն մնալ իմ կյանքում : Պարտավոր եմ իմ կյանքը վայլել , պարտավոր եմ լինել իմ ընտանիքի կողքին : Լինել ազնիվ ու արդար ՝ ցանկացած իրադարցությունում :

Ներողություն …

94225997

Ներողություն բառը պետք չէ մշտապես օգտագործել քանի , որ ես գտնում եմ , որ ներողություն բառը  շատ թանկ բառ է և պետք է  այն  օգտագործել ամենաանհրաժեշտ դեպքերում:Ներողությունը շատ խորիմաստ բառ է:Ներողություն բառի մեջ կա թաքնված իմաստ,  ներողություն ասել  ամեն մարդ չի կարողանում, որովհետև  չի կարողանում այդ ուժը գտնել իր մեջ և  ուժ գտնելուց հետո էլ, պետք է բառն  ասել արժանապատվորեն: Մարդիկ կան , որոնք չեն կարողանում ընդունել իրենց սեփական սխալներն  և թաքցնում  են, իսկ  ուժեղ մարդիկ անկեղծորեն ընդունում են իրենց սխալները:Ուժեղ մարդիկ եթե զգում են իրենց սխալն ասում են ներողություն և կարողանում են  իրենց սխալը շտկել: Իհարկե շատ լավ կլինի եթե երբեք սխալներ չանես և ոչ մեկին ներողություն չհայտնես , բայց անգամ անելիս եղի՛ր արժանապատիվ ու ասա՛ ներողություն :Ներողություն ասելիս նախ և առաջ պետք է հոգում ընդունել ու հասկանալ բառի ուժը:Ես այդ բառը այդքան էլ չեմ օգտագործում քանի , որ ես չեմ նեղացնում իմ ընկերուհիներին :

Հեինակ՝ Լուսինե Մայիլյան

Ծնողներիս նվիրում եմ գոհությունս…

Ծնողներիս նվիրում եմ  գոհությունս : Ինձ այնպիսի լավ դաստիրակթություն են տվել,տվել են  շատ մեծ սեր և քնքշություն :Մենք  միանշանակ  պետք է մեր գոհությանը արժանացնենք մեր ծնողնեիրին , որ նրանք մեզ պահում են , սիրում են անկախ մեր գործած լավ ու վատ արարքներից: Լինում են մեր կողքին վատ ու դժվար պահերին:Մեզ կյանքում ճիշտ ապրելու համար խորհուրդներ են տալիս :Նրանք մեզ համար անում են հնարավորն ու անհնարը :

Հեղինակ՝Լուսինե Մայիլյան

Կյանքը Ճանապարհ է …

nkar

Այո, իհարկե՛ ,կյանքը ճանապարհ է , որովհետև երբ մարդ ծնվում է իր կյանքի ճանապարհը սկսվում է իր ծննդյան օրվանից :Իր կյանքի ճանապարհին  հանդիպում է տարբեր խոչընդոտների ՝ ուրախ և տխուր օրերի :Բացի դրանից  կյանքի ճանապարհով քայլելիս դու ձեռք ես բերում ընկերներ, որոնք հետագայում դառում են հարազատներ :Կյանքը նաև քո տրամադրությունն է , եթե դու հանդիպում ես տխուր կամ վատ բանի ,դու տխրում ես , որովհետև այդ ամենը դու զգում ես քո մեջ: Զգում ես ինչպես են կյանքում փոխվում մարդիկ, ինչպես են դառնում վատը կամ վատից վերածվում դեպի լավը , ինչպես են քայլում իրենց գծած կյանքի ճանապարհով ու ինչերի միջով են անցնում: Եթե ունես կյանքի հստակ ճանապարհ ապա քայլիր ու հաղթահարիր ամեն ինչ՝հասնելով նպատակիդ, կլինես քո իսկ ստեղծած բարձունքին :

Ընկերություն

ynkerutyun

Ընկերություն՝ իմ կարծիքով ամենաթանկ բանն է աշխարհում:Կան մարդիկ, ովքեր լավ ընկեր են՝ անկեղծ են ամեն հարցում, միշտ պատրաստ են քեզ օգնելու, պետք եղած ժամանակ կողքիդ են, անում են ամեն խենթություն քեզ հետ միասին:Ընկերության մեջ դու կարող ես գտնել քո երջանկությունը, ուրախությունը և այն ամենը, ինչը քեզ պետք է , որ կյանքդ ուրախ անցկացնես :Բայց կան նաև ընկերներ , որոնք ընկերության շնորհիվ օգտագործում եմ քո բարությունը  նաև մեջ են բերում ժողովրդական ասացվածքը

«Ասա ընկերդ ով է, ասեմ ով ես դու»:

Նաև մեջ են բերում իմաստալից աֆորիզմներ ընկերության մասին .

Չկա ավելի սարսափելի անապատ, քան կյանքն առանց ընկերների։ Գրասիան 

Նա, ով հավատարիմ ընկեր ունի, կարող է հաշվել, որ ինքը երկու հոգի է։  Գրաֆ 

Աշխարհում ոչինչ չկա ընկերությունից ավելի լավ ու հաճելի, առանց դրա աշխարհը կարծես թե զրկված կլիներ արևից։Ցիցերոն