Կյանքը ճանհապարհ է

Կյանքը ճանհապարհ է, որով կարող ես գնալ երկրից երկիր: Տեսնել լավ կամ վատ մարդկանց: Ատել, սիրել, դաժաններին դարձնել բարի: Բոլորդ իմացեք. կյանքը տվում է մեկ անգամ, վերցնում են հավերժ, վայելեք ամեն մի օրը, քանի  որ չգիտես, թե երբ ես մահանալու:

Հեղինակ ՝ Արման Գևորգյան

Advertisements

Ով եմ ես

Ով եմ ես, մի մարդ էակ, որն ապրում է այս աշխարհում, որը չի տարբերվում մնացածից:  Իմ կողմից բոլորիդ խորհուրդ կտամ, որ մի նայեք՝ կողքիներդ աղքատ են, թե հարուստ, ընկերություն արեք բոլորի հետ, որովհետև շատ երեխաներ կան, որ նայում են մյուս երեխաների հագուստներին, մի բան էլ. հանկարծ չմտածեք, որ սա մենակ երեխաներին եմ ասում:

Հեղինակ ՝ Արման Գևորգյան

Ընկեր

Ընկեր

Կյանքի ընկեր: Վստահելի անձ, սիրող և սիրվող մարդ: Կյանքի մի դարակ, որտեղ կարող ես պահել քո կյանքի լավ և վատ օրերը: Ասես, ինչ գաղտնիք ունես: Ասես դարդերդ,  տառապանքներդ,վիշտդ,ցավդ և թե ում ես սիրում:

Image result for ընկեր

Հեղինակ՝ Արման Գևորգյան

Ես

Untitled

Ես Մանան Սեմիրջյանն եմ: Ես սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Բ4 դպրոց-պարտեզի 4-1 դասարանում: Սա իմ առաջին նյութն է: Իմ բլոգում  ես ունեմ Մայրենի, Մաթեմատիկա, Անգլերեն, Ռուսերեն և Տեխնոլոգիա բաժինները: Ամեն բաժնում կտեղադրեմ իմ կատարած հետաքրքիր ուսումնական աշխատանքները: Ես և իմ ընկերուհի Սիլվին կարողանում ենք աշխատել բլոգում, իրար օգնում ենք:

Հետևեք և կտեսնեք, թե ինչ հետաքրքիր աշխատանքներ ենք ձեզ ներկայացնելու:

100 տարի անց,”ապագայում”

Հարյուր տարի անց ամեն-ամեն ինչ կփոխվի,մեքենաները կսկսեն թռչել, շները մլավել,իսկ կատուները` հաչել: Կողքինիս մազերը օձեր կդառնան,իսկ օձերը` մարդիկ, կրիան կդառնա կենդանիների արքան , նա կվազի չգիտեմ ինչքան վայրկյան արագությամբ, իսկ առյուծը` ամենաթույլ կենդանին ,նա լաց կլինի օրը երեք անգամ: Դինոզավրերը կդառնան փոքրիկ մրջյուններ, իսկ մրջյունները` ջրային կենդանիներ, իսկ մենք`մարդիկ,կդառնանք ռոբոտներ,որոնք ամբողջ օրը կասեն “Բիպ,բիպ”: Ու ամենակարևորը,ես հարյուր տարի հետո կդառնամ 110 տարեկան:

Հեղնակ` 4-1 դասարնի սովորող Էլմիրա Մկրտչյան

 

Ես

11377194_860224600725185_444262943359724148_n

Ողջույն,ես Կարապետյան Սիվին եմ։Ես կպատմեմ  իմ մասին․ Ես սովորում եմ «Մխիթար սեբաստացի» կրթահամալիրի Բ4 դպրոց-պարտեզի 3․1 դասարանում։ Ես ութ տարեկան եմ։Ես շատ եմ սիրում լողալ, շատ եմ սիրում դպրոց գալ, և սիրում եմ մաթեմատիկա առարկան։

Հիմա ես կպատմեմ իմ բլոգի մասին։Ես շատ եմ սիրում իմ բլոգը։Երեք օր է, որ ունեմ բլոգ, բայց արդեն կարողանում եմ նյութեր թողարկել, խմբագրել, չեղարկել, նկարներ և այլ ֆայլեր կցել։Իմ բլոգում ես կկարողանամ իմ կատարած աշխատանքները ներկայացնել իմ ընկերներին և բոլորին։ Բլոգումս ունեմ Մայրենի, Մաթեմատիկա, Անգլերեն, Ռուսերեն և Տեխնոլոգիա բաժինները։ Ես  ամեն բաժնի համար հետաքրքիր աշխատանք եմ պատրաստում, հետևեք և կտեսնեք, թե ինչ նոր բաներ եմ սովորում։

Հեղինակ՝ Սիլվի Կարապետյան

Մանան Սեմիրջյանի շարադրությունները

 

Եղևնին

Կար-չկար մի եղևնի կար, որ միայն իր մասին էր մտածում:   Բայց մի օր մարդիկ սկսեցին եղևնիին չսիրել:  Եղևնին շատ տխրեց և սկսեց ինքնիրեն  խոսել. ՙԻմ մեջ ինչն է պակաս, որ մարդիկ ինձ չեն սիրում: Եղևնուն մոտեցավ մի փերի…   Մտածեք, թե փերին ինչ ասեց եղևնուն

Իմ երազանքները

Ես երազում եմ դառնալ դերասանուհի: Ես ուզում եմ գնալ Ամերիկա և այս տարի իմ երազանքը կատարվելու է: Ուզում եմ ունենալ կախարդական փայտիկ, որի միջոցով իմ բոլոր երազանքները կկատարվեն: Ես ուզում եմ դառնալ դերասանուհի, որովհետև ուզում եմ բոլորը ինձ ճանաչեն և լինեմ սիրված: Ուզում եմ մեկնել Ամերիկա, որովհետև լսել եմ, որ Ամերիկայում իմ սիրելի մաստակներն ու խաղերն են վաճառում: Իսկ կախարդական փայտիկ երբ ունենամ, շատ չեմ օգտագործի, որովհետև կծուլանամ: