Մարդիկ, որոնք ինձ դուր են գալիս․․․

Image associée

Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք կարող են քեզ միշտ ժպիտներ պարգևել, տխուր պահերին միշտ լավ խորհուրդներ տան, ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք քեզ վատ կողմն ասելիս շատ կոպիտ չեն ասում, ասում են այնպես, որ ես չտխրեմ։ Ինձ դուր են գալիս անկեղծ և արդար մարդիկ, այն մարդիկ, ովքեր ապրում են մարդկանց օգնելով, և կյանքում չեն պահանջում փոխադարձը,ինձ դուր են գալիս այն մարդիկ, ովքեր իրեննց վատ կողմը փորձում են ուղղել, այն մարդիկ ովքեր ձգտում են ավելիին։ Բայց եկեք ասենք ճիշտը, այս աշխարհում չկա այնպիսի մարդ ով անթերի լինի։

Հեղինակ՝ Նանե Այնթաբյան

Advertisements

Աշխարհին նայում եմ զարմանքով

Résultat de recherche d'images pour "my world"

Եկեք ձեզ ծանոթացնեմ այս աշխարհի հետ։ Սա մի աշխարհ է, որին նայում եմ զարմանքով, շատ զարմանալի աշխարհ է, կարծես ամեն ինչ հետզհետե փոխվում են, զարմանքն ավելի ու ավելի է շատանում։ Զարմանում եմ մարդկանց և ինչու չէ նաև կենդանիների վրա։ Սա մի աշխարհ է, որտեղ կարող ես շատ բան պարզել, զարմանալ, հիանալ կամ հիասթափվել։ Զարմանալի մարդիկ, զարմանալի կենդանիներ, զարմանալի ծաղիկներ, ծառեր, հագուստներ։ Դեե․․․ ես դեռ պատանի եմ, այս կյանքում շատ բան չեմ տեսել և զգացել, բայց արդեն հասցրել եմ զարմանալ, այն էլ որքան։ Այնպիսի զարմանք, որն ինձ հիշողությունների կամ մտորումների մեջ է տանում։ Սա մի աշխարհ է, որտեղ զարմանքը շատ բան կփոխի, որտեղ զարմանքը տարբերվում է։ Զարմանալ և հիասթափվել, զարմանալ և ստեղծել, սա է մեր աշխարհը, զարմանալի, բայց հետաքրքիր լաբիրինթոսը։

Հեղինակ՝ Նանե Այնթաբյան

Տարբեր են․․․

Résultat de recherche d'images pour "Աշխարհ"

Նայում եմ շուրջս, զգում եմ, որ շատ տարբեր մարդիկ կան այս աշխարհում, ամեն մի մարդ տարբեր ձև է տեսնում աշխարհը, ամեն մարդ տարբեր ձև բնութագրում աշխարհը, ամեն մարդ տարբեր ձև է ապրում այս աշխարհում։ Եթե այսպես շարունակ մտածեմ, կհասկանամ, որ մարդկանցից բացի ուրիշ բաներ էլ են տարբերվում, օրինակ՝ հեռախոսը և ջուրը։

Continue reading “Տարբեր են․․․”

Բաց աչքերդ

Картинки по запросу life

Բացիր աչքերդ, տես, թե ով է թաքնված քո թիկունքում, թե ով կա քո ներսում, և ով է քո ներքին ստվերը: Բաց, շատ լայն բաց, փորձիր հասկանալ շրջապատումդ կատարվող անցուդարձի մասին: Փորձիր, փորձիր հասկանալ և տեսնել այն մարդկանց ներքինը, ում հետ շփվում ես: Փորձիր զգալ կյանքի համը, քո ներսի ուժը փորձիր դուրս հանել: Փորձիր տեսնել միայն գեղեցիկը, լավն ու բարին: Փորձիր ամեն բանի մեջ լավը փնտրել: Բաց աչքերդ և տես միայն գեղեցիկը:

Հեղինակ՝ Նանե Այնթաբյան

Music in my life

Картинки по запросу classic music

Music … music …

What a nice word, I live with that word. Music plays a major role in my life. Changes everything. Thanks to music, I change my mood. What genre of music is, of course, classic? I love classical music very much. When I can not sleep, classical music comes to my aid. I live in classical music, I feel every sound. What a pleasure, a masterpiece. Pleasant sounds, note. I’m amazed at how hard it is, but how easy and pleasant to hear!

Հեղինակ՝ Նանե Այնթաբյան

Երջանկություն

Картинки по запросу Երջանկություն

Շատ մարդկանց համար դժվար է պատասխանել, թե ինչ բան է երջանկությունը, քանի որ շատերն ունեն հենց իրենց կարծիքը, շատերը մի ուրիշ ձև են նկարագրում այն, իսկ մյուսներն անգամ մեկ բառ չեն կարողանում ասել երջանկության մասին։ Հիմա կփորձեմ ձեզ ներկայացնել իմ կարծիքը երջանկության վերաբերյալ։ Կարծում եմ ոչ բոլորս ունեն երջանկություն բառի իմաստի ներքին զգացման շունչը։ Երջանկություն ունենալու համար մենք պետք է ունենանք լավ շրջպատ, հավատարիմ ընկերներ և ընտանիք։ Դրանք առաջին հերթին, իսկ երկրորդ հերթին պետք է ունենանք գիտելիք, որպեսզի մեր մասնագիտության ճյուղն ավելի ամրացնենք, պետք է ունենանք ինքնասիրություն և չծառայենք մյուսներին և այլն։ Երջանկությունը կյանքի կարևորագույն մասն է կազմում, եթե մենք լինենք երջանիկ, ուրեմն կարող ենք իմանալ, որ մենք այս աշխարհում կապրենք ազատ, և կճախրենք երկնքով մի գեղեցիկ թռչնակի նման։

Հեղինակ՝ Նանե Այնթաբյան

Ճամփորդել աշխարհից աշխարհ

Картинки по запросу holiday

Ուզում եմ ճամփորդել․․․ ուզում եմ ճամփորդել և գնալ աշխարհից աշխարհ, ուզում եմ տեսնել աշխարհի ամեն մի անկյուն, փորձում եմ նոր բան պարզել, ուզում եմ իմանալ, թե այս աշխարհում ինչ տեսակի մարդիկ են ապրում, ով ինչպես է ապրում, կամ ով ինչ ցանկություններ ունի, որոնք դեռ չեն իրականացել։ Ինձ հետաքրքրում է ինձնից տարբերվող մեկ ալյ մարդկանց կարծիքը, ուզում եմ պարզել, մի նոր մտքերի աշխարհ այցելել, չէ որ դա էլ է օգնում մարդուն հասկանալ նրա վատ և լավ կողմերի յուրահատկությունը։ Ես կգնամ, բայց չեմ կորչի։ Չեմ փոխի իմ միտքն ու մտածելակերպը, չէ որ ամեն մարդ տարբեր ձև է մտածում, չէ որ մարդ կարող է ամեն բան մտածել, բայց տարբեր․․․ մարդու մտքերն ու ցանկությունները տարբեր են լինում։ Այս աշխարհում ամեն բան է տարբեր, ինչքան էլ փնտրեմ այս աշխարհում ինձ նման մարդ մեկ է չեմ գտնի, ես չեմ գտնի այնպիսի մարդ, ով ունենա իմ լավ և վատ կողմերից, թեկուզ թափառեմ, փորձեմ որոնել մեկ է, չի ծնվում նա և չի կանչում ինձ։

Հեղինակ՝ Նանե Այնթաբյան