Սիրել եմ քեզ․ սիրում եմ քեզ․ ու կսիրեմ ընդմիշտ․․․

 

love-01  Իհարկե մի օր կգա, ու կտեսնես, թե ինչպես ես սատանի նման վառել հին ու ամենակարևոր օրերը։ Ստիպել ես ինձ դառնալ միամիտ, որ թողնեմ փախցնես կյանքիս ամենապարզ, բայց ամենաթանկ օրերը։ Ստիպել ես ինձ մոռանալ քո դեմքը, ձայնը, բայց երբեք չես թողնի, որ սիրեմ ուրիշին։ Դու ուզում ես ինձ կործանել, բայց չեմ կարծում, որ քամին կարող է հաստ ծառը տեղից շարժել։ Դու եղել ես շատ թեթև ու դուրեկան քամի, բայց ո՞վ կմտածեր, որ այդ քամին կարող է դառնալ փոթորիկ, կարկուտ և դառնահամ անձրև։ Դու ինձ կհասցնես անդունդի եզրը, երբ զգաս, որ քո կյանքում մի փոքրիկ դեր խաղացի։ Դու ինձ կնետես անդունդից՝ չմտածելով, որ ներքևում ինձ շատ սպասողներ կան։ Եվ այդ պահից դու հեռու կլինես ինձնից այնքան, ինչքան սերը՝ ատելությունից, պայքարը՝ հիասթափությունից։

Հեղինակ՝ Նարե Մելքոնյան

Advertisements

Երանի…

Երանի կյանքի բուն իմաստ լինեի,

Որ վերջապես հասկանայի դա:

Երանի կյանքի զարթոնքը լինեի,

Որ վերջապես հասկանային դա:

 

Երանի բացահայտ լինեի,

Որ մարդիկ ինձ ճանաչեին

Միայն ես գիտեմ, թե ով եմ ես,

Այս աշխարհի երեսին:

 

Արդյոք ես եմ այն ծաղիկը, որ բուսել է խոտերի մեջ,

Արդյոք ես եմ բացահայտել կյանքի իմաստը անհայտ,

Եվ բայց ես եմ, որ միայն գիտեմ, թե ինչի համար եմ ծնված,

Ախ, ես եմ, որ կհասկանամ` որտեղից եկա ես այս կյանք:

Հեղինակ՝ Նարե Մելքոնյան

Տերն ու հյուրը

Աշխարհի տերը կյանքն է, որ ամեն վարկյան դու ապրում ես դրանով: Աշխարհի տերը կյանքն է, որ ամեն ակնթարթ գործում է այն, բայց նաև կա կյանքի հյուրը , որը ամեն վարկյան ասնպասելի կարող է գալ: Դա մահն է : Մահը միշտ անսպասելի է գալիս անկախ ժամանակից: Եթե մտածում ես, որ կարող ես ապրել նաև մտածիր մեռնեու մասին քանի ուշ չե: Քանի դեռ չես մեռել: Եթե գիտես ապրել ապա պետք է իմանաս նաև մեռնել: Եթե ձեզնեց որոշները մտածում են, որ աշխարհի տերը դա մահն է իսկ հյուրը կյանքը ապա նրանք սխալվում են:  Գուցե իրենց աշխարհի, բայց չի կործանվել

Ամպրոպից հետո

Ամպրոպից հետո սարեր շուռ կտամ,

Որ  տեսնեմ ծաղկին մոխրակույտ տեսքով,

 Որ թռչեմ օդում ու տեսնեմ թռչուն`

Թևերը վառված, գետնին փշրված:

 

Ամպրոպից հետո անկախ ժամանակ

Թևեր կփռեմ դաշտերի վրա,

Որ մյուս անգամ ամպրոպից հետո

Թևերս վառվեն կրակի նման:

 

Ինձ շնորհված է հանուն բնության

Ամեն ինչ վառել, թեկուզ մի ծաղիկ,

Որ այդ ծաղկի միջոցով

Ամբողջ աշխարհ փայլեցնեմ….

Հաջողության ցցերը

Ես գիտեմ, որ կյանքի հաջողության վրա ցցեր կան: Երբեք հաջողությունը առանց խոչընդոտների չի տրվում մարդուն: Այդ ցցերը երկինքն է վերևից գցում, բայց վաղ, թե  ուշ հենց ինքն է վեր քաշում դրանք: Իմ հաջողության վրա էլ են ցցեր եղել, բայց ես այնքան եմ համառել, որ այդ ցցերը հենց իրենք վերանան իմ ճանապարհից: Երբեք ուժ չեմ գործադրել երկնքի կամ ինչ- որ մեկի դրած կամ գցած ցցերը կամ քարերը տեղափոխելու համար:

Լուսամութ

Իմ աշխարհի լույս անկյունի լամպը վառվել է և դարձել է դժոխքի կսկիծ: Բայց ամեն մեկը կարող է փոխել այդ լամպը` վնասելով իր պայծառ լամպը: Այդ լամպը սովորական սուպերմարկետում չեն վաճառում, այլ իր ներքին աշխարհի սուպերմարկետում: Այդ լամպը ամրացված է ներաշխարհի խղճի կլորակից: Տեսնում եք, ես էլ ներսը վերածում եմ նյութական խեղկատակի: