Չգիտեմ ինչու, բայց սրտիս խորքում ցավ եմ զգում, երբ իմ մեջ բծեր են ման գալիս…

Չգիտեմ ինչու, բայց սրտիս խորքում ցավ եմ զգում, երբ իմ մեջ բծեր են ման գալիս: Նույնիսկ այն մարդիկ, որոնք ինձ չեն ճանչում, փորձում են գտնել որևէ բիծ, որևէ սխալ քայլ, որևէ սխալ արարք, և դա շատ է նեղացնում:

Ես այն մարդկանցից եմ, որոնք մտածում են, որ այս աշխարհում չկա իդեալական մարդ (ևս մեկ անգամ կրկնեմ, բացի Նարեից), այլ կան այն մարդիկ, որոնք ման են գալիս թերություններ նրանց մեջ, ում ուզում են ցույց տալ ոչ իդեալական:

Ես ունեմ շատ մեծ կոմպլեքսներ, բացյ երբ իմ մեջ են դրանք ման գալիս, հավատացեք, ես սկսում եմ ավելի կոմպլեքսավորվել, քանի որ ոչ բոլորի համար ես այն Ջուլին եմ, որին ամեն օր տեսնում են իմ ընկերները:

Նրանք ինձ չեն ճանաչում, և երևի չեն էլ ուզում ճանաչել, որովհետև մտածում են , որ ես  տգեղ եմ, վատատես եմ, շատ չարն եմ:

Իմ մասին կարող են խոսել ինչքան կուզեն, բայց ես էլ ունեմ թերություններ, ես էլ եմ մեկ – մեկ ման գալիս մարսկանց մեջ իրենց թերություները, թեկուզ և դրանք աչքի չընկնեն, ես մեկ է կգտնեմ: Ես չեմ կարող ինձ նմանացնել հսկա հորը, քանի որ իմ սիրտը այդքան էլ վառ չի վառվում ամեն անցորդի նկատմամբ:

Չգիտեմ ինչու, բայց սրտիս խորքում ցավ եմ զգում, երբ իմ մեջ բծեր են ման գալիս….

Հեղինակ՝ Ջուլիա Ստեփանյան

Advertisements

Վախեր….

Եկեք մի հինգ րոպե հանգստանանք և լսեք ինքներս մեզ: Դուք ինչ – որ բանից վախենում եք, ոչ…. ես ել չեմ վախենում, չե լուրջ, իսկականից չեմ վախենում…. հավատացի՞ք:

Համոզված եմ, որ ոչ: Ամեն մի մարդ, որը շեշտում է այն փաստը, որ ոչինչից չի վախենում, ուրեմն նա քեզնից վախկոտ է: Նա վախենում է կորցնել իր ընտանիքը, կորել այս աշխարհում, կորել իր ընտանիքի շուրջ, կորել ինքը իր մեջ, ամեն մարդ փորձում է թաքցնել իր սխալները, վախերը իր մեջ, որովեհտև զգում է, որ այդ ամենը կարող են օգտագործել իր դեմ:

Ես այն մարդկանց տեսկաից եմ, որոնք չեն թաքցնում իրենց վախերը, եթե ես ինչ – որ բանից վախենում եմ ես դա ասում եմ, բայց եթե իմ դիմաց ինձնից ուժեղն է կանգնած, ես նրա դիմաց ոչինչ չեմ ասի, որովետև մինչև դա նա ոչինչ չէր կարող ինձ անել, իսկ հիմա եթե խոստովանեմ նա դա կօգտագործի:

Այս գրելու ժանանակ մի հետաքրքիր պատմություն հիշեցի:

Երբ ես փոքր էի, ես և ընկերուհիս իմ տունն էինք քնում, որպեսի իրար հետ խաղանք, գումարած նրա մայրիկը և հայրիկը գնացել էին երկրից դուրս: Մենք քնում էինք եղբորս սենյակում, և մենք զգում ենք, որ ինչ – որ մեկը լույս է միացնում: Մենք չէինք կարողացել քնել և գնացել էինք ուրիշ սենյակ:

Այսինքն ես փոքր ժամանակ չէի վախենում իսկ հիմա վախենում է ☻…

Իսկ եթե իսկապես խոսանք, մեր վախերը պետք է հաղթահարել, որովեհետև նրանք չեն թողնում որպեսի մենք լավ ապրենք, և պետք չէ վախենալ նրանից ինչը դու երբեք չես տեսել, դա արդեն վախ չէ այլ ֆոբիա:

Եկանք հասանք իմ սիրելի վայրին ՝ ֆոբիա:

Դուք մտածում եք, որ ֆոբիան և վախը նույն բանն է: Շտապեմ ձեզ հիասթափեցնել, դա այդպես չէ:

Ֆոբիան վախի ավելի մեծ տեսկան է: Վախերից գոնե կարելի է ազատվել, իսկ ֆոբիաներից….

Աշխարհում կան շատ ֆոբիաներ, որոնցից ոմանք իսկապես ծիծաղելի են ասենք՝

Անդրոֆոբիա – վախ տղամարդկանցից կամ Անտոֆոբիա – վախ ծաղիկներից, այդպես կարելի է շաուրնակել: Վիքիպեդիայում նույնսիկ կա մի ամբողջ էջ դրա վերաբերյալ:

Ֆոբիաներից կարելի է, ավելի շուտ պետք է ազատվել: Դրանք դժվար է հաղթահարել, բայց իսկապես ուժեղ մարդիկ կարող են դա անել ասեն՝ Աուտոֆոբիա – վախ միայնությունից, պետք է ավելի շատ տանը մենակ մնալ, որպեսի կարողանալ դա հաղթահարել, ասենք ես, փորձում եմ տանը ինչքան կարող եմ շատ մնալ միայնակ, որպեսի կարողանամ դա հաղթահարել, երբ ես վախենում եմ, միացնում եմ հեռուստացույց, կամ հեռախոս, համակարգիչ ամեն ինչ ինձ շեղելու համար, փորձեք հաստատ կստացվի ես հավատում եմ ձեզ….

 

Իսկ ձեր հետ էի ես՝ Ջուլիա Ստեփանյանը, փորձեք հաղթահարել վախերը և երբեք մի շեղվեք ձեր ճանհապարից, հարգեք իրար, ցտեսություն…

 

Հեղինակ ՝ Ջուլիա Ստեփանյան

Ոչ այսօր.

Կգա մի օր, երբ մենք կհանձնվենք, կընկնենք և կլացենք, բայց այդ օրը այսօր չէ, ոչ, ոչ այսօր:

Կգա մի օր, երբ չես ուզենա պայքարել ամեն ինչի դեմ, բայց այդ օրը այսօր չէ.

Բոլոր հանձնվողներին, կգա մի օր, երբ մենք նույնպես կհանձնվենք, բայց այդ օրը այսօր չէ, այսօր մենք կռվում ենք:

Ոչ այսօր, վերջ ի վերջո գույները կընկնեն, բայց ոչ այսօր, սա շատ լավ օր է, որպեսզի մահանալ.

Ուղղակի մի թող քեզ այսօր մահանալ, լույսը կանցնի մթի միջով, դուք էլ եք ուզում ստեղծել նոր աշխարհ.
Եթե դուք չեք կարող թռչել, վազեք – այսօր մենք ողջ կմնանաք
Եթե դուք չեք կարող վազել, քայլեք – այսօր մենք կհաղթենք
Եթե դուք չեք կարող քայլել, սողացեք – այսօր մահանալու համար շատ լավ օր է:
Եթե նույնիսկ պետք է սողալ, արագացրեք…
Շպրտեք դա, մոռացեք վախի մասին ձեր աչքերում, ջարդեք այն, ջարդեք այն մետաղը, որը ձեզ պահում է, բարձրացեք վերև, վառեք դա, մինչև չհաղթեք, կռվեք, մի հանձնվեք, մի ընկեք:
Դա տեղի կունենա ոչ այսօր.

Հեղինակ՝ Ջուլիա Ստեփանյան

 

Ի՞նչ կպատմեր Երկինքը Երկրին.

Երկինքը հաստատ երկրից ավելի շատ բան տեսած չի լինի: Երևի ընհակառակը Երկիրը կպատմեր շատ բան երկնքին, բայց ինչպես ասում են, ինչքան քիչ բան գիտես այնքան ավելի խորը կքնես:

Երկրը կպատմեր ամեն – ամեն ինչի մասին ինչ կատարվում է իր շուրջ: Կպատմեր ինչ դժվար է կյանքը օդում, ոչ շունը կա ոչ էլ թռչուն: Ամբողջ օրը միայնակ եմ այդ վերևներում:

Երևի երկինքին միայնակ կլիներ այդ օդերում, ու բացի երկրից էլ ոչ մեկի հետ չէր կարողանա խոսել: Գիտեք երբ ես սա գրում էի, մի պահ մտածեցի, որ այս խոսակթությունը նման է միայնակ մարդու և մարդկանցով պատված մարդու մասին:

Երկինը միայնակ է, իսկ երիկրը պատված է մարդկանցով: Ով ավելի շատ բան կունենար պատմելու, երևի երիկնքը քանի, որ նա մտածելու և երազելու համար շատ ազատ ժամանակ ունի….

 

Հեղինակ ՝ Ջուլիա Ստեփանյան

Ախ երանի գետակ լինեի

Ա՜խ, երանի գետակ լինեի: Կարողանայի հոսել դեպի ծովը, ինչքան ինձ ուզենան կանգնեցել, երբեք կանգ չառնեմ: Երանի գետակի նման համառ լինեի, միշտ ուրախ և գեղեցիկ լինեի:

Անցնեի դեպի կապուտակ, իմաստուն ծովը, լողայի նրա մեջ, թափառեի նրա իմաստնության մեջ: Իսկ երբ ուզենայի վերադառնալ էլ չկարողանայի:

Որովհետև մենակ գետակ լինելով ես կարող եմ մոռանալ իմ անցյալը…

Հեղինակ ՝ Ջուլիա Ստեփանյան

Լինել աղջիկ, այնքան լավ չէ.

sxcn

Չեմ հասկանում ինչու են տղամարդիկ մեկ – մեկ ասում, որ իմ բախտը բերել է , որ աղջիկ չեմ ծնվել: Շատ եմ զարմանում, որ այդպիսի հարցեր են տալիս, ճիշտն ասաց աղջիկ լինելն ունի իր դժվարությունները: Իմ կարծիքով գրեթե բոլոր կանայք մտածում են իրենց ավելորդ քաշի մասին, իսկ ձեզ՝ տղամարդկանց դա այդքան ել չի հուզում: Մենք մտածում ենք մեր արտաքինի մասին, ինչպիսի տեսք ունենք, ինչպես ենք հագնված, և շատ քչերն են մեզանից մտածում իրենց ներքին գեղեցկության մասին: Մենք ավելի շատ ենք փորձում գրավել մեր կողմից սիրված մարդուն, ինքներս մեզ հույսեր ենք տալիս, և հետո ինքներս քայքայվում այդ ամենի համար: Մենք չենք կարողանում մեզ պահել այնպիսին ինչպիսին մենք կանք, նրա կողքին, որի մոտ մեր սիրտը չի դադարում բաբախել, չենք կարողանում կենտրոնանալ մեկ բանի վրա, անընդհատ փորձում ենք, նորանոր բարձրունքներ ենք ուզում հաղթահարել, ձեր պես ձեռքներս խաչած չենք սպասում հաջողությանը և երբ ապագան կթակի մեր դռները:

Հեղինակ՝ Ջուլիա Ստեփանյան

Զոհաբերել հանուն նույն արյունի….

drowning_rescue_cropped

Զոհաբերել հանուն քեզ..

Զոհաբերել հանուն քեզ նմանին…

Զոհաբերել հանուն քո նույն արյունի….

Եթե մարդ քո արյունով է ապրում, նրա մահը կամ վնասվածքը քեզ կպատճառի ավելի շատ ցավ , քան անծանոթ մի էակի…

Պետք է զոհաբերվել հանուն նրա, պետք է չհապաղել զոհաբերել քեզ նրա համար, մտածի նա ինքը կաներ դա եթե լիներ քո փոխարեն..

Բայց մեկ – մեկ զոհաբերելուց մտածիր, կուզեր քո արյունակիցը, որ դու նրա համար քեզ զոհաբերես, բայց ինչ էլ, որ լինի…. Երբեք մի մտածիր քո մասին, եթե քո արյունակիցը դժբախտ պատահարի մեջ է ընկել:

Հեղինակ՝ Ջուլիա Ստեփանյան