Մտորումներ (Շարադրություն)

Մտորումներ (շարադրություն)

Մտորումներ, մարդիկ երբեմն չեն հասկանում այդ բառի իմաստը: Չեն հասկանում՝ դա ինչ մեծ ցավ է, և անվանում են իրենց փոքրիկ վշտերը մտորում անվամբ: Մենք երազում ենք ունենալ ամրոցի նման տուն, բայց չենք հասկանում, որ կան մարդիկ, ովքեր գիշերում են դրսում և կուլ տալիս բոլոր վիրավորանքները, որ ասում են նրանց անցորդները: Մենք երազում ենք ունենալ լավ հեռախոս, բայց չենք հասկանում, որ կան մարդիկ, ովքեր իրենց հարազատների հետ երբեք չեն խոսել: Մենք երազում ենք ուտել աշխարհի ամենահամեղ համբուրգերները, բայց չենք հասկանում, որ կան մարդիկ, ովքեր երեք օրը մեկ են ինչ-որ մի բան հայթայթում, և խուսափում սովամահ լինելուց: Կան ծնողներ, ովքեր վախենում են բաց թողնել իրենց երեխաներին գիշերային ճամփորդության, բայց չեն հասկանում, որ կան մայրեր, ովքեր ստիպված են ընդունել այն փաստը, որ իրենց երիտասարդ տղան պետք է գնա բանակ, բայց ոչ երեք օրով, այլ՝ երկու տարով: Ահա թե ինչպիսի մարդիկ իրավունք ունեն ունենալ մտորումներ:

Advertisements

Ուտե՞լ, թե հիանալ … ստեղծագործական աշխատանք:

 

  • Կան շատ տեսակի մարդիկ: Կան որ միայն ուտել են կարողանում, կան որ միայն հիանալ: Երկու տեսակն էլ լիարժեք չէ: Պետք է այդ երկու բնավորությունները միացնել իրար: Այսինքն կարողանալ ճիշտ ժամանակնի և ուտել և հիանալ: Եթե միայն ուտել գիտես դա շատ վատ է, որովհետև կարծես եսասեր լինես, և հաստատ ըկերներ և լավ շրջապատ չես ունենա: Իսկ եթե միայն  հիանալ իմանաս դա նույնպես վատ արդյունք կուներան: Քետք է երկու բաներն էլ կարողանաս ճիշտ ժամանակին օգտագործել:

 

 

Շարադրություն

Երկինքը՝ հոգու երազ…

Երկի՜նք, երկի՜նք: Ա՜խ այս գունազարդ երկինքը: Երազների աշխարհ: Այստեղ ամեն ինչ անհավատալի է: Ես ուզում եմ տեսնել և ծանոթանալ բոլորի հետ: Այս աշխարհի բոլոր բնակիչների հետ: Այս ի՞նչ ձայն է: Այս ձայնը գալիս է լճի կողմից:Այստեղ մարդ չկա: Հետաքրքիր է, ով է բացի մարդկանցից այս աշխարհում խոսում մարդկային լեզվով: Ես կմտնեմ ջրի մեջ և շունչս պահելով, կգտնեմ նրան, ով արձակում է այս ձայնը: Ես լողացի մինչև լճի ողջ խորությունը, հասկացա, որ հայտնվել եմ լճի ամենախորքում: Ես կրկին լսեցի այն ձայնը, բայց ավելի կոնկրետ: Ինչ որ մեկը օգնություն էր խնդրում:Դա մի փոքրիկ ձկնիկ էր, որը մնացել էր երկու քարերի արանքում: Ես փրկեցի նրան, բայց նաև հարցրեցի թե արդյոք նա էր, որ օգնություն էր խնդրում: Ես իհարկե չէի հավատում, որ դա ձուկն է եղել, բայց քանի որ ես ընկել էի երազների աշխարհում ամեն ինչ հնարավոր էր: Հենց այդ պահին ձուկը սկսեց խոսել ինձ հետ: Ես շատ վախեցա և արդեն պատրաստվում էի փախչել, բայց այդ պահին իմ օդը լիովին վերջացավ և ես սկսեցի խեղդվել: Երկու երեք րոպե անց ես ուշաթափվեցի: Հետո բացեցի աչքերս և տեսա, որ պարկած եմ իմ ննջասենյակում: Ինձ մոտ մինչև օրս հանելուկ է մնացել, արդյոք սա երազ էր թե ոչ:

Շարադրություն

Կրակ կա սրտիս մեջ

Կրակ կա սրտիս մեջ,, կրակ կա: Սիրտս վառվում է կարոտիս հետ հանդերձ: Դու՜ հրեշտակ երկնային: Օգնիր գտնեմ սիրուս: Թույլ մի տուր, որ վառվեմ այս դժողքում, թույլ մի տուր, որ մեռնեմ այս կրակների մեջ: Ես ներողություն եմ խնդրում, բոլոր իմ դաժան արարքների համար, որոնք ես կատարել եմ: Ես մեռնում եմ այս մութ վիհերում:Այստեղ ես ինձ ուղղարկել որ մեռնեմ, այո, ուզում ես մեռնեմ: Սիրելիներին իրարից բաժանելը, ստորություն է:Իսկ դու, մի՞թե դու երկնային հրեշտակ ես համարվում: Սիրելիս ինձ այստեղ տեսնելիս կմոռանա իր բոլոր վշտերը, և կհիանա իր կյանքով: Նա կհասկանա, որ իր վշտերը ընդամենը քնքուշ ծաղիկներ են: Իմ ճակատագիրը տեսնելով, ցանկացած մեկը, ցանկացած մարդ կսկսի կատարել միայն բարիք: Բոլորը կծաղրեն ինձ, նրանք չեն հասկանա, որ իրենց ճակատին նույն ճակատագիրն է գրված: Դու՜ լուսեղ, ժամանակ տուր ինձ: Թույլ տուր զգուշացնեմ բոլորին: Խնդրում եմ, խնդրում եմ, խնդրում եմ ժամանակ տուր ինձ:

Հավասարակշռություն

Résultat de recherche d'images pour "հավասարակշռություն"

Հավասար, հավասար, լուռ: Կարծես լռության աշխարհ լինի: Բոլորը միասին մի բանով են զբաղված: Միասին համատեղ աշխատում են նրանք: Նրանցից ոչ մեկը երբեք չի թողնում կամ նեղացնում ընկերոջը: Այստեղ տարբերություն չեն դնում մեծի և փոքրի միջև: Նրանք չեն էլ կարող դա անել, որովհետև համեմատաբար մեր աշխարհին, նրանց աշխարհում մեծ ու փոքր չկա: Նրանք ծնվել են նույն ժամին նույն պահին և նույնիսկ նույն տեղում: Շատ համերաշխ աշխարհ է սա: Այստեղ ամեն ինչ իր կարգ ու կանոնի մեջ է: Այստեղ կա մի բան որ ինձ պահում է այս աշխարհում, նաև կա մի բան, որ հեռու է վանում ինձ այս աշխարհից: Ինձ այստեղ է պահում իրենց համերաշխությունը, բայց ինձ նաև այստեղից վանում է այն, որ այստեղ բոլորը հավասար են: Քո կյանքը դառնում է անիմաստ: Ոչինչ չես կարող քաղել քո կյանքից: Իսկ մեր աշխարհում մեկը մյուսից առավել գիտի և բոլորին սովորեցնում է իր գիտելիքը: Եթե ծնվում ես արդեն խելացի, ուրեմն էլ ինչի համար են ստեղծված այս բոլոր դպրոցները, որտեղից կարելի է վերցնել գիտելիք, և նաև ընկերներ: Ինձ ավելի շատ դուր է գալիս այն միջավայրը, որտեղ ես ապրում եմ:

Հեղինակ՝ Ստելլա Սարգսյան