Մտորումներ (Շարադրություն)

Մտորումներ (շարադրություն)

Մտորումներ, մարդիկ երբեմն չեն հասկանում այդ բառի իմաստը: Չեն հասկանում՝ դա ինչ մեծ ցավ է, և անվանում են իրենց փոքրիկ վշտերը մտորում անվամբ: Մենք երազում ենք ունենալ ամրոցի նման տուն, բայց չենք հասկանում, որ կան մարդիկ, ովքեր գիշերում են դրսում և կուլ տալիս բոլոր վիրավորանքները, որ ասում են նրանց անցորդները: Մենք երազում ենք ունենալ լավ հեռախոս, բայց չենք հասկանում, որ կան մարդիկ, ովքեր իրենց հարազատների հետ երբեք չեն խոսել: Մենք երազում ենք ուտել աշխարհի ամենահամեղ համբուրգերները, բայց չենք հասկանում, որ կան մարդիկ, ովքեր երեք օրը մեկ են ինչ-որ մի բան հայթայթում, և խուսափում սովամահ լինելուց: Կան ծնողներ, ովքեր վախենում են բաց թողնել իրենց երեխաներին գիշերային ճամփորդության, բայց չեն հասկանում, որ կան մայրեր, ովքեր ստիպված են ընդունել այն փաստը, որ իրենց երիտասարդ տղան պետք է գնա բանակ, բայց ոչ երեք օրով, այլ՝ երկու տարով: Ահա թե ինչպիսի մարդիկ իրավունք ունեն ունենալ մտորումներ:

Leave a comment