Ես

Untitled

Ես Մանան Սեմիրջյանն եմ: Ես սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Բ4 դպրոց-պարտեզի 4-1 դասարանում: Սա իմ առաջին նյութն է: Իմ բլոգում  ես ունեմ Մայրենի, Մաթեմատիկա, Անգլերեն, Ռուսերեն և Տեխնոլոգիա բաժինները: Ամեն բաժնում կտեղադրեմ իմ կատարած հետաքրքիր ուսումնական աշխատանքները: Ես և իմ ընկերուհի Սիլվին կարողանում ենք աշխատել բլոգում, իրար օգնում ենք:

Հետևեք և կտեսնեք, թե ինչ հետաքրքիր աշխատանքներ ենք ձեզ ներկայացնելու:

Ջուրը իմ կյանքում

Ջուր,մի հեղուկ, որը խմելիս կյանքդ շարունակվում է:Երբ շոգ է ջուրն է քեզ զովացնում:Առանց ջրի ես չեմ պատկերացնում իմ և մյուսներիկյանքը :Առանց ջրի չէր լինի մեր կանաչ այգիները,ծաղկած ծառերը,մենք նույնպես չէինք լինի:Հնարավոր չէ, ապրել առանց ջրի, ջուրը հրաշք է, որը մենք ունենք և ամեն օր օգտվում ենք այդ հրաշքից:Առանց ջրի մեր մոլորակը չէր լինի կյանքով լի այն կլիներ ինչպես մյուս մոլորակները որտեղ կյանք չկա:Ջուրն ամենուրեք է, մեր օրգանիզմում, մեր շրջապատում, ծովերում, գետերում, լճերում հողում և յուրաքանչյուրիս տանը:Առանց ջրի մերկյանքը անգույն կլիներ:

Հեղինակ`Անուշ Ոսկանյան

100 տարի անց,”ապագայում”

Հարյուր տարի անց ամեն-ամեն ինչ կփոխվի,մեքենաները կսկսեն թռչել, շները մլավել,իսկ կատուները` հաչել: Կողքինիս մազերը օձեր կդառնան,իսկ օձերը` մարդիկ, կրիան կդառնա կենդանիների արքան , նա կվազի չգիտեմ ինչքան վայրկյան արագությամբ, իսկ առյուծը` ամենաթույլ կենդանին ,նա լաց կլինի օրը երեք անգամ: Դինոզավրերը կդառնան փոքրիկ մրջյուններ, իսկ մրջյունները` ջրային կենդանիներ, իսկ մենք`մարդիկ,կդառնանք ռոբոտներ,որոնք ամբողջ օրը կասեն “Բիպ,բիպ”: Ու ամենակարևորը,ես հարյուր տարի հետո կդառնամ 110 տարեկան:

Հեղնակ` 4-1 դասարնի սովորող Էլմիրա Մկրտչյան

 

Ես

11377194_860224600725185_444262943359724148_n

Ողջույն,ես Կարապետյան Սիվին եմ։Ես կպատմեմ  իմ մասին․ Ես սովորում եմ «Մխիթար սեբաստացի» կրթահամալիրի Բ4 դպրոց-պարտեզի 3․1 դասարանում։ Ես ութ տարեկան եմ։Ես շատ եմ սիրում լողալ, շատ եմ սիրում դպրոց գալ, և սիրում եմ մաթեմատիկա առարկան։

Հիմա ես կպատմեմ իմ բլոգի մասին։Ես շատ եմ սիրում իմ բլոգը։Երեք օր է, որ ունեմ բլոգ, բայց արդեն կարողանում եմ նյութեր թողարկել, խմբագրել, չեղարկել, նկարներ և այլ ֆայլեր կցել։Իմ բլոգում ես կկարողանամ իմ կատարած աշխատանքները ներկայացնել իմ ընկերներին և բոլորին։ Բլոգումս ունեմ Մայրենի, Մաթեմատիկա, Անգլերեն, Ռուսերեն և Տեխնոլոգիա բաժինները։ Ես  ամեն բաժնի համար հետաքրքիր աշխատանք եմ պատրաստում, հետևեք և կտեսնեք, թե ինչ նոր բաներ եմ սովորում։

Հեղինակ՝ Սիլվի Կարապետյան

ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Լուսնի հրեշտակը
Երեկոյան քնելուց առաջ որոշեցի նայել աստղերին և քնել դրանց լույսի տակ: ԵՎ մի ընկնող աստղ տեսա: Ես երազանք պահեցի, որ տեսնեմ լուսնի հրեշտակին, և պառկեցի քնելու: Երազումս տեսա նրան: Նա ձեռքիցս բռնեց, և ես զգացի, որ ոտքերս պոկվում են գետնից: Լուսնի հրեշտակը տարավ ինձ լուսին: Ես կյանքում առաջին անգամ ինձ ազատ զգացի: Մենք միասին խաղեր խաղացինք, և նա ինձ պատմեց լուսնի և իր ընկերների մասին: Արդեն ուշ էր, և նա ինձ հետ բերեց իմ սենյակ, պառկեցրեց և ասաց.
– ԵՍ ԴԵՌ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՄ:

Հեղինակ` Լուսինե Գյուլզադյան

Մանան Սեմիրջյանի շարադրությունները

 

Եղևնին

Կար-չկար մի եղևնի կար, որ միայն իր մասին էր մտածում:   Բայց մի օր մարդիկ սկսեցին եղևնիին չսիրել:  Եղևնին շատ տխրեց և սկսեց ինքնիրեն  խոսել. ՙԻմ մեջ ինչն է պակաս, որ մարդիկ ինձ չեն սիրում: Եղևնուն մոտեցավ մի փերի…   Մտածեք, թե փերին ինչ ասեց եղևնուն

Իմ երազանքները

Ես երազում եմ դառնալ դերասանուհի: Ես ուզում եմ գնալ Ամերիկա և այս տարի իմ երազանքը կատարվելու է: Ուզում եմ ունենալ կախարդական փայտիկ, որի միջոցով իմ բոլոր երազանքները կկատարվեն: Ես ուզում եմ դառնալ դերասանուհի, որովհետև ուզում եմ բոլորը ինձ ճանաչեն և լինեմ սիրված: Ուզում եմ մեկնել Ամերիկա, որովհետև լսել եմ, որ Ամերիկայում իմ սիրելի մաստակներն ու խաղերն են վաճառում: Իսկ կախարդական փայտիկ երբ ունենամ, շատ չեմ օգտագործի, որովհետև կծուլանամ:

Տարվա եղանակները

Ես շատ եմ սիրում գարունը, որովհետև այն շատ արևոտ և պայծառ է: Ես սիրում եմ գարունը, որովհետև գարնանը մենք նշում ենք Զատիկի տոնը: Իմ ծննդյան օրը ամռանն է և ես նույնպես շատ եմ սիրում ամառը: Ես նաև սիրում եմ ամառը, որովհետև մենք ամռանը նշում ենք Վարդավարը: Ես և իմ ընտանիքը ամեն ամառ գնում ենք Ֆրանսիա: Այնտեղ քաղաք Մարսելում ես շատ եմ լողում ծովում: Ես սիրում եմ աշունը, որովհետև աշնանը  ծառերից  շատ գեղեցիկ տերևներ են թափվում: Ես ձմեռը սիրում եմ, որովհետև ձմռանը տոնածառ ենք զարդարում և նշում ենք Նոր տարին : Ես սիրում եմ ձմեռը, որովհետև ես և իմ ընկերները ձնագդի ենք խաղում և ձնեմարդ ենք պատրաստում

Հեղինակ`  Էլեն Հովհաննիսյն

Իմ օրը մատենադարանում

Իմ օրը մատենադարանում

Դեկտեմբերի 6-ին ժամը 11-ին մենք ճամփորդել ենք դեպի Մատենադարան: Մատենադարանում կար մի տիկին, այդ տիկինը մեզ պատմում էր Մատենադարանի մասին: Այնտեղ կար շատ հաստ ու շատ մեծ գիրք, որը 660 էջանոց էր և կազմված էր կենդանու կաշվից, նաև այնտեղ մի սենյակը մի եկեղեցու էր նման, իսկ մատենադարանը կառուցվել է 1921 թվականին: Մեր այբուբենը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը, ում արձանը դրված էր հենց Մատենադարանի մուքտի մոտ, և նրա առաջ ծնկի էր եկած իր աշակերտ Կորյունը։
                                                                                                   Հեղինակ՝ Սիլվի Կարապետյան

Իմ երազանքը ( Սիլվի Կարապետյան )

Իմ երազանք

Բարև ձեզ ես Կարապետյան Սիլվին եմ: Սովորում եմ արևմտյան դպրոցի 4- 1 դասարանում: Ես երազում եմ ունենալ կախարդական փայտիկ, որով կարողանամ ամեն ինչ անել, օրինակ՝  չարին դարձնեմ բարի, որ միշտ բուրություն անի: Գիտեմ, որ երբ շատ ցանկանամ կկատարվի, բայց մարդիկ իրենց երազանքների մասին չեն պատմում: Երբ ծննդյան տորթը փչելիս երազանք են պահում, ասում են, որ այն անպայման կկատարվի, և ես կարծում եմ, որ իմ երազանքը կկատարվի: Մարդիկ կդառնան բարի, հաստատ, և ոչ ոք ոչ մեկին չեն նախանձի և երբեք չար արարքներ չեն գործի, ամենակարևոր ցանկությունը, որ ունեմ, այդ գնալ Գերմանիան է: Ես շատ եմ ուզում այցելել Գերմանիա: Հուսով եմ, որ իմ ցանկությունները անպայման կկատարվեն:

Հեղինակ՝ Սիլվի Կարապետյան

Շարադրություն

Որսորդական փչոցներ

Մի անգամ տանը միս չկար, որոշեցի գնալ որսի: Գնացի մի քանի կենդանի սպանեցի, փամփուշտներս վերջացավ: Սոված էի: Գնացի հատապտուղ ուտելու, մեկել տեսա մի խոզ: Հրացանս դատարկ էր, կոճակով կրակեցի: Խոզին ոչինչ չեղավ: Միքանի տարի հետո նորից գնացի այդ նույն անտառ որսի: Տեսա մի խոզ`գլխին հարյուրավոր կոճակներ: Հասկացա, որ այդ ծառը իմ կրակած կոճակից է բուսնել, որոշեցի ընկերուհուս էլ ծիրանի կորիզով կրակել, որ նրա գլխին էլ ծիրանի ծառ աճի, բայց այդպես էլ ծառը աճեց:

Հեղինակ` Լուսինե Գյուլզադյան