Հեռախոսը մեր կյանքում

Շատերը կարծում են, թե չեն կարողանա ապրել առանց իրենց հեռախոսի, բայց ես կհակասեմ իրենց: Դուք փորձել եք մտածել, թե ինչպես են ապրել մարդիկ այն ժամանակ, երբ հեռախոսը դեռ չէր հայտնագործվել: Continue reading “Հեռախոսը մեր կյանքում”

Լույս մութ ճանապարհի վերջում

Կյանքը լեցուն է դժվարություններով։ Մարդիկ պետք է անցնեն այդ դժվարությունները։ Մարդը երևի մտածում է, որ կյանքում նա երբեք չի կարողանա հաղթահարել այդ դժվարությունները, բայց միշտ հիշեք ՝ մութ ճանապարհի վերջում միշտ կա լույս։ Եթե դժբախտ ես, անպայման կգտնվի մեկը, ով քեզ կխնամի և հոգատար կլինի քո հանդեպ, նա այդպես քեզ կհանի այդ մութ ճանապարհից։ Ես օրինակ այդպիսի ճանապարհի վրա արդեն հայտնվել եմ, երբ իմ տատիկը մահացել էր, ես չէի կարողանում համակերպվել այդ մտքի հետ, բայց ես կարողացա ելնել այդ ճանապարհից, ինձ օգնեցին իմ մտերիմները, ովքեր ինձ սիրում են։ Միշտ հիշեք, եթե հայտնվեք մութ ճանապարհին, անպայման մեկը կլինի , ով կկարողանա ձեզ հանել այդ ճանապարհից։

Հեղինակ՝ Անուշ Մարգարյան

Դրանից ավելի էլ ի՞նչ է հարկավոր…

Ես մի աղջիկ եմ, ով ունի լավ ընկերներ, որոնք նան օգնում են ամեն հարցում։Ես նաև ունեմ ծնողներ, քույրիկներ և եղբայրներ։ Դրանից ավելի էլ ի՞նչ է հարկավոր։Ունեմ բարի և գեղեցիկ ուսուցիչներ։Ես ունեմ լավ շրջապատ և լավ դասընկերներ։ Դրանից ավելի էլ ի՞նչ է հարկավոր։Հայ եմ և ամենակարևորը սիրում եմ իմ երկիրը։Ես առողջ եմ ևունեմ լավ ընտանիք։ Դրանից ավելի էլ ի՞նչ է հարկավոր։

Հեղինակ՝Անուշ Ոսկանյան

Մի պտույտ տարվա շուրջ

Ձմռան սաստիկ օրերից հետո դուրս եկավ նուրբ և փոքրիկ ձնծաղիկ՝ իր հետ բերելով գարնան շունչը։ Պայծառ արևը երկնքից ժպիտով ողջունեց մեզ՝ բերելով իր շողերը, որը մեզ հիշեցնում էր գարնան գալը։Ցրտից սարսափած մարդիկ և կենդանիները դուրս են գալիս և վայելում գարնան ջերմությունն ու գեղեցկությունը։Ամեն եղանակ իր գույնն ու գեղեցկությունն ունի։ Continue reading “Մի պտույտ տարվա շուրջ”

Գրքերով բացվող ճանապարհ

Երբ մարդ սիրում է կարդալ, նրա մեջ բացվում է մի ճանապարհ։Այդ ճանապարհը յուրաքանչուրի մոտ տարբեր է լինում։Մեկի մոտ կարող է լինել գույնզգույն, եթե նա կարդում է զանազան գրքեր։Մյուսի ճանապարհը լինում է պայծառ գույներով, եթե նա կարդում է ուրախ ավարտով գրքեր ։Մյուսինն էլ կարող է լինել մոխրագույն, սև կամ էլ շագանակագույն, եթե նա կարդում է տխուր կամ  վախենալու գրքեր։Բայց այդ Գրքերով բացվող ճանապարհը միշտ նույն վայրն է տանում, այն տանում է դեպի գիտելիք։Այդ ճանապարհը բոլորին զարմացնում է, իր հետաքրքիր գույներով։Այդ ճանապարհը միայն գիտելիք չէ, գիրքը մարդկանց նաև խրատներ է տալիս և բոլորի վրա այլ ազդեցություն է թողնում։

Հեղինակ՝Անուշ Ոսկանյան

Մարդկանց տարբերությունը

Ամեն մարդ ունի իր առանձնահատկությունը: Մեկը կարող է անել շատ տարօրինակություններ, մյուսը՝ լինել շատ խելացի: Բայց չի կարելի իրար մեջ տարբերություն դնել: Եթե մեկը քեզանից գեղեցիկ է կամ ավելի համառ, ապա դու իրենից մի ուրիշ բանով ես ավել: Ամեն մարդ ունի իր կյանքի աստիճանը, որի վրա միշտ կանգնած ցույց է տալիս իրեն, և միայն այն մարդը կարող է թերագնահատել նրան, ով իր մտերիմ ընկերն է կամ լավ է ճանաչում նրան: Մարդիկ տարբեր են և ամեն մարդ ունի իր առանձնահատկությունը:

Մեր դասարանի աղջիկները

Այսօր ձեզ կպատմեմ մեր դասարանի աղջիկների մասին: Մանեն իմ ամենամտերկմ ընկերուհին է և ես նրան լավ եմ ճանաչում: Նա գեղեցիկ է, խելացի և թիթիզ: Լիլիթը թերագնահատում է բոլորին, որովհետև չի սիրում երբ շատ սխալներ են թույլ տալիս: Ջուլիան մեր դասարանի ամենաբարի աղջիկն է: Ինչքան վատ բառ ուզում ես ասա նա մեկ է քեզանից չի նեղանա: Անուշները շատ մտերիմ են և ունեն ընդհանուր սովորույթներ: Նրանք երկուսնել բարձրահասակ են, բարի և տեխնիկային գլուխ հանող: Ալեքսանդրան շատ է սիրում նկարել և դա նրա մոտ ստացվում է: Նարեն մեր դասարանի ամենաուժեղ աղջիկն է: Նույնիսկ մի քանի տղաներ նրանից վախենում են: Դրան զուգահեռ նա նաև շատ կատակասեր է և միշտ սիրում է ինչ-որ մեկի նեռվերի հետ խաղալ: Նանեն և Ստելլան մեր ապագա երգչուհիներն են և հուսով եմ, որ մի օր միասին հաջողության կհասնեն: Մեր դասարանի վերջին աղջիկը Լուսինեն է: Չնայած, որ մի քիչ կարճահասակ է, նա շատ բարի է և միշտ շփվում է մեզ հետ այնպես ինչպես մեզ հաճելի կլինի: Հոսով եմ այսքանը կարդալուց հետո կխուսափի մեր դասարանի աղջիկներից, որովհետև մենք բոլորս էլ մի քիչ գժուկներ ենք:

Հեղինակ՝ Անահիտ Հովհաննիսյան

Դպրոց

Դպրոցը իմ երկրորդ տունն է: Այնտեղ ես ունեմ շատ քույրեր և եղբայրներ: Ես իմ օրվա մեծ մասը անցկացնում եմ դպրոցում: Նույնիսկ երեք օր եթե քույրերիս չտեսնեմ կկարոտեմ: Ամեն մարդ պետք է գիտակցի, որ դպրոցից և իր տնից լավ տեղ չկա: Դպրոցում դու շատ ու շատ նոր բաներ ես սովորում, սովորում ես օգտվել տարբեր իրերից: Փոքր երեխաների համար իրենց երկրորդ տունը մանկապարտեզն է, իսկ մեծերի համար աշխատանք վայրը: Երկրորդ տանը կարծես ունենաս շատ բարի մայրիկներ, որոնք քեզ գիտելիք են փոխանցում: Մի խոսքով ամեն մարդ ունի իր երկրորդ տունը:

Մի պտույտ տարվա շուրջ

Ձմռան սաստիկ օրերից հետո դուրս եկավ նուրբ և փոքրիկ ձնծաղիկ՝ իր հետ բերելով գարնան շունչը։ Պայծառ արևը երկնքից ժպիտով ողջունեց մեզ՝ բերելով իր շողերը, որը մեզ հիշեցնում էր գարնան գալը։Ցրտից սարսափած մարդիկ և կենդանիները դուրս են գալիս և վայելում գարնան ջերմությունն ու գեղեցկությունը։Ամեն եղանակ իր գույնն ու գեղեցկությունն ունի։Գարունը վարդագույն է, երբ ասում եմ գարուն, տեսնում եմ ցրտաշունչ ձմռան գնալն ու գարնան գալը։Երբ ասում եմ գարուն, զգում եմ արևի պայծառ շողերի ջերմությունը։Երբ ասում եմ ամառ, հասկանում եմ, որ գարունն էլ գնաց և եկավ ամառը։Երբ ասում եմ ամառ, տեսնում եմ գարնան արևից էլ պայծառ արև,տեսնում եմ շոգ օրեր և բակում վազվզող երեխաներ։Որոշ ժամանակ անց կգա աշունը՝ իր հետ բերելով աշնանային պայծառ երանգներն ու գույները։Աշուն, այս բառն ասելիս տեսնում եմ անձրև, տերևներ, որոնք դանդաղ թափվուն են ներքև։Եվ ահա կրկին կգա ցրտաշունչ ձմեռը, որից հետո մենք նորից կզգանք գարնան շունչը։

Հեղինակ՝Անուշ Ոսկանյան