Մտքերիս անծայրածիր տիեզերքում

Երբեմն ուզում եմ մենակ մնալ,գնալ իմ անհայտ անծայրածիր մտքերի տիեզերք, որտեղ մեն-մենակ կլինեմ ՝ ինքս ինձ հետ։Այնտեղ եմ ուզում մնալ և առանց հուշումների զգալ իմ ճիշտն ու սխալը։Իմ տիեզերքում հնչում է երաժշտությունը,կան անհամար աստղեր, որոնց նայելիս մտածում եմ, երազում։Իմ տիեզերքում ինձ համար կարևոր ամեն բան մի առանձնահատուկ մոլորակ է, որի մասին մտածելիս՝ մտովի տեղափոխվում եմ այդտեղ։Ունեմ երաժշտության մոլորակ,Պարի մոլորակ,ընտանիքիս մոլորակը,ընկերներիս և այլն։Սիրում եմ գնալ իմ անծայրածիր տիեզերք երբ տխուր եմ, կամ շատ ուրախ եմ,կամ էլ՝ մոլորված։Օրս փոխում է իմ տիեզերքը, երբեք մինչ վերջ չեմ հասցնի ուսումնասիրել այն, քանի որ իմ մտքերի պես անսահման է։

Հեղինակ՝ Անուշ Ոսկանյան

Leave a comment